Սիրելիներս, այսօր սատանայի ազդեցությունն ու աշխարհի շունչը գնալով ավելի է զորանում, ինչպես գրված է Պողոս առաքյալի թղթում՝ «....անօրության խորհուրդը հիմիկվանէ կզօրանայ....» Բ Թես.2:7:
Այսօր շատերը հատկապես երիտասարդները, իրենց մարմնի վրա դաջվածքներ են անում, տարբեր նկարներ են նկարում խաբվելով սատանայից, իբր թե դա «առավելություն» է և ինքնահաստատվելու միջոց:
Տատու կամ պարզապես դաջվածք լատիներեն թարգմանաբար նշանակում է «ոգու պատկեր»: Մարմնի վրա դաջվածքներ անելը եկել է հին հեթանոսական սովորություններից,ծեսերից: Հեթանոսներն իրենց մարմնի վրա տարբեր պատկերներ դաջելով,փորձելով նման ձևով երկրպագել իրենց կուռքերին:
Ցավոք,այսօր դաջվածքներ անելը տարածվել է նաև Հայաստանում: Դաջվածքներ անելը ոչ միյայն խախտում է Աստծո պատվիրանը, այլ նաև վտանգավոր է առողջության համար:
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ դաջվածք ունեցողները կարող են հիվանդանալ 22 տեսակի հիվանդություներով:
Սիրելինե՛ր, հորդորում ենք Ձեզ,որ չընդունեք սատանայի այս խայծը և ձեզ վրա դաջվածքներ չպատկերեք, քանի որ խախտելով Աստծու պատվիրանները, Ձեզ կդնեք անեծքի ազդեցության տակ:
Հիշենք՝ Աստված խիստ արգելում է այս բանը, ինչի մասին նշված է Աստվածաշնչում:
ՂԵՒՏԱԿԱՆ 19. 28
28 Մահացած որեւէ մէկի յիշատակի համար ձեր մարմնի վրայ կտրուածքներ մի՛ արէք: Ձեր մարմնի վրայ դաջուածքներ մի՛ արէք:
Նյութի սկզբնաղբյուր՝ Հրահատ Ամիրբեկյան