Ստեղծվածի հպարտությունը

81 2% 2
Հուլիսի 8, 2020թ. Տիգրան

Գաղտնիք չէ, որ մարդկանց կողմից պատմության ընթացքում շատ անգամներ փորձ են արվել զավթել Աստվածային առանձնաշնորհները, ինչպիսին են՝ մեղավորի մեղքերը ներելը, հոգեհանգիստ կատարելը, պաշտվելը և այլն։ Այս թվարկվածներից ամենահին մեղքը, դա Աստծու փոխարեն պաշտվելու ձգտումն է։ Եթե վերհիշեք, թե ինչպես սատանան վայր ընկավ երկնքից, կիմանաք, որ այս մեղքի հեղինակը հենց ինքն է։ Աստծու փոխարեն պաշտվելու ցանկությունը հանդիսանում է հպարտության դուստր մեղքը, ո՛չ ուրիշը, ո՛չ եղբայրս, ո՛չ Աստված, այլ միայն ես։ Այն հանդիսանում է անձնակենտրոնության մի մեղք։ Ստեղծվածը ցանկանում է համարվել ստեղծիչ։

 

2 Մարդի որդի, ասիր Տիւրոսի իշխանի՝ թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ սիրտդ հպարտացաւ եւ ասեցիր. Ես աստուած եմ, Աստուծոյ աթոռի վերայ եմ նստած ծովի միջումը. բայց դու մարդ ես եւ ոչ Աստուած, թէեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի տեղն ես դրել. 3 Ահա դու Դանիէլիցը իմաստուն ես. Ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար. 4 Քո իմաստութեամբն ու հանճարովը քեզ համար հարստութիւն շինեցիր, եւ ոսկի ու արծաթ դրիր քո գանձարաններումը. 5 Քո շատ իմաստութիւնովը՝ քո վաճառականութիւնովը շատացրիր քո հարստութիւնը, եւ սիրտդ բարձրացաւ քո հարստութիւնովը։ 6 Սորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Որովհետեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի նման շինեցիր, 7 Դորա համար ահա ես քեզ վերայ պիտի բերեմ օտարներին՝ ազգերի բռնաւորներին, եւ նորանք պիտի հանեն իրանց սրերը քո իմաստութեան գեղեցկութեան վերայ, եւ պիտի ապականեն քո գեղեցկութիւնը։ 8 Քեզ գուբը պիտի գցեն, եւ դու պիտի մեռնես վիրաւորուածների մահով ծովի մէջ։ 9 Մի՞թէ ասելու ես քեզ սպանողների առաջին. Ես աստուած եմ. Քանի որ դու մարդ ես եւ ոչ Աստուած՝ քեզ սպանողների ձեռքին։

Եզեկիել 28․ 2 - 9

* Այս համարում խոսվում է Տիուրոսի իշխանի մասին, ով հանդիսանում է սատանայի խորհրդապատկերը։

 

Հպարտությունը սատանայի անձնական մեղքն է, սակայն այն ինչպես և այլ շատ մեղքերի տարատեսակներ եկան մարդու մեջ, երբ մարդը անհնազանդ գտնվեց Աստծուն, ուտելով արգելված պտուղը Եդեմական պարտեզում։ Պատմության ընթացքում եղել են սատանայի հոգիով և հենց այս մեղքով բռնված շատ նշանավոր մարդիկ (օր․՝ Նաբուգոդոնոսոր, Ներոն, Նապոլեոն Բոնապարտ, Ստալին, Հիտլեր և այլն): Սրանք բոլորնել եղել են իրենք իրենց աստվածը, կատարել են իրենց սրտի ուզածը և պայքարել ճշմարիտ քրիստոնյաների դեմ, ովքեր հրաժարվել են պաշտել սրանց։

 

5 Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը, 6 Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։

1 Տիմոթեոս 2․ 5

 

Միջին դարերում ստեղծվեց ևս մեկ կառույց, ովքեր զբաղված էին Ճշմարիտ Աստծու մենաշնորհները գողանալով, սակայն ի տարբերություն նախորդ թվարկվածների, սրանք գործում էին քրիստոնեության ծածկոցի անվան տակ և կոչվում կաթոլիկ եկեղեցի։ Այս կառույցը զբաղված է եղել մարդկանց մեղքերը գումարի դիմաց «ներելով» և հռչակել՝ պապի միակ միջնորդ լինելու հանգամանքը, մեղավոր մարդու և Աստծու միջև։ Պատրաստել և գործնական կիրառության են դրել դժոխային գործիքներ բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին սպանելու նպատակով, ովքեր չեն պաշտել իրենց և մարտիրոսվել են։ Ցավոք այս կառույցը դեռևս գործում է և հավանաբար պիտի գործի, դեռ ավելին պիտի զորանա, միանալով աշխարհի բոլոր ծիսական եկեղեցիների և կրոնների հետ։

 

11 Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. Բայց խօսում էր վիշապի նման։ 12 Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. Եւ այնպէս էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակողները երկրպագեն այն առաջի գազանին որի մահի վէրքը ողջացել էր։ 13 Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին։ 14 Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին որ պատկեր շինեն այն գազանին որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց։ 15 Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. Եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին։

Հայտնություն 13․ 11 - 14

 

Այս համարում ներկայացված է սատանայի ամենամեծ ծառաներից մեկը, ով լինելու է կրոնական սիստեմի ղեկավարը՝ Երկիր մոլորակի վրա: Նա դեռ չի եկել  գալու է մեծ նեղության դարաշրջանում և ներկայացնելու է ամենահպարտ մեկի՝ սատանայի որդու շահերը։

 

 

Հպարտությունը ամենաառաջին մեղքն է, այն անգամ կարող է դասել տվյալ անձի եսը ավելի բարձր Աստծուց, սատանան այս մեղքը գործելով փորձեց պաշտվել Աստծու փոխարեն և դառնալ կառավարիչ, քանի որ ինքներ իր համար միայն արժանի այս բանին։ Սակայն նա պարտվեց, և ժամանակը լրանալուց հետո պիտի գործադրվի նրա դատավճիռը։

 

9 Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. Եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։ 10 Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։

Հայտնություն 20․ 9 -10

 

Հարգե՛լի ընթերցող, եթե դու նույնպես չունես վերստին ծնունդ, ապա դու նույնպես վտանգի մեջ ես, քանի որ քո մեղքերը դարսված են ուսերիտ, մի կարծիր թե բոլորնել այդ վիճակում են, քանի որ դու ես պատասխան տալու քո մեղքերի համար։ Ադամը և ԵՎան վտարվեցին դրախտից մեկ մեղք գործելու համար, ի՞նչ է լինելու քո վիճակը։ Դու դժոխք ես գնալու, ոչ թե մեղք գործելու համար, այլ մեղքի դատապարտությունից ազատագրվել չուզենալու համար, այժմ ժամանակ ունես և հնարավորություն, բավարար չէ միայն մտքով համաձայն լինել։ Աստված բացատրում է իր խոսքում ինչպես ստանաս հավիտենական կյանք, բերված տեսանյութում պարզագույն ձևով բերկայացված է մարդու մեղավոր լինելու փաստը և Աստծո ծրագիրը նրա փրկության համար, եթե ցանկանում ես իմանալ, սեղմիր [ԱՅՍՏԵՂ ]:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.