Ու՞մ ենք վստահում։ Աստծու՞ն, թե՞ մեզ

64 2% 1
Հուլիսի 14, 2020թ. Տիգրան

Հաճախ, երբ Աստված մեզ կանչում է մենք չենք ցանկանում ենթարկվել, ու փորձում ենք լռեցնել մեր մեջ գտնվող Սուրբ Հոգին, այս պատմությունը նման մի դեպքի մասին է․․․

 

 

Փոքրիկը հագավ տաք հագուստ և հետո ասաց հորը.

- Լավ հայրիկ, ես պատրաստ եմ:

Նրա հայրը՝ եկեղեցու հովիվը, ասաց.

- Պատրաստ ես ինչի՞ համար:

- Հայրիկ, ժամանակն է դուրս գալ և մեր թռուցիկները բաժանելու:

Հայրիկը պատասխանեց.

- Որդեա՛կ, դրսում շատ ցուրտ է, անձրևոտ:

Երեխան զարմացած նայեց հորը և ասաց.

- Բայց պապ, մարդիկ պետք է իմանան Աստծու մասին՝ նույնիսկ անձրևոտ օրերին:
Հայրիկը պատասխանեց.

- Որդեա՛կ, ես նման եղանակին դուրս չեմ գա:
Հուսահատության մեջ երեխան ասաց.

- Հայրիկ, կարո՞ղ եմ միայնակ գնալ: Խնդրում եմ:
Նրա հայրը մի պահ վարանեց ապա ասաց.

- Կարող ես գնալ! Ահա թռուցիկները, միայն զգույշ եղիր:

- Շնորհակալություն հայրիկ:

Եվ որդին վերցնելով դուրս եկավ անձրևի տակ: 11-ամյա դեռահասը քայլում էր գյուղի փողոցներով, թռուցիկներ հանձնելով իրեն հանդիպած բոլոր մարդկանց: Երկար ժամանակ անձրևի տակ անցկացնելուց հետո, ձեռքում մնաց վերջին թռուցիկը, նա կանգ առավ անկյունում ՝ տեսնելու, թե կգտնի որևէ մեկին, ում այն կկարողանար տալ, բայց փողոցները ամբողջովին ամայի էին: Այնուհետև նա գնաց իր տեսած առաջին տունը, մոտեցավ դռանը ու մի քանի անգամ սեղմեց զանգի կոճակը։ Ոչ ոք դուրս չէր գալիս:

 

Վերջապես տղան որոշեց հեռանալ, բայց ինչ-որ բան նրան խանգարում էր: Պատանին վերադարձավ դռան մոտ, սկսեց առավել երկար զանգել և ուժեղ հարվածել դռանը: Նա անընդհատ սպասում էր: Վերջապես դուռը զգուշորեն բացվեց: Շատ տխուր հայացքով տիկինը դուրս եկավ և մեղմորեն հարցրեց.

- Ի՞նչ կարող եմ անել Ձեզ համար, որդի:

Փայլող աչքերով և պայծառ ժպիտով երեխան ասաց.

- Տիկին, կներեք, եթե խանգարեցի Ձեզ, բայց ես պարզապես ուզում եմ հայտնել, թե Աստված որքան է սիրում Ձեզ, և որ ես եկել եմ Ձեզ տալու իմ վերջին թռուցիկը, որտեղ գրված է Աստծո և Նրա մեծ սիրո մասին:

Տղան վերջապես տվեց վերջին թռուցիկը: Կինը պարզապես շնորհակալություն հայտնեց և փակեց դուռը։

 

 

Հաջորդ կիրակի առավոտյան, հովիվը գտնվում էր բեմում, և երբ ծառայությունը սկսվեց, նա հարցրեց.
- Կա՞ որևէ մեկը, ով կցանկանա կիսվել վկայությամբ:

Մի ծեր կին զգուշորեն կանգնած էր եկեղեցու վերջին շարքում: Նա մոտեցավ հովվին և երբ սկսեց խոսել աչքերը փայլում էին.

- Այս եկեղեցում ոչ ոք ինձ չի ճանաչում: Ես երբեք այստեղ չեմ եղել, անցած կիրակի ես նույնիսկ քրիստոնյա չէի: Ամուսինս վերջերս է մահացել՝ ինձ թողնելով այս աշխարհում: Անցյալ կիրակի առանձնահատուկ ցուրտ ու անձրևոտ էր, նման սրտիս։ Այդ օրը ես եկա տուն, ու չէի ցանկանում այլևս ապրել, չկար հույսի նշույլ: Այնուհետև աթոռ և պարան վերցրի ու բարձրացա իմ տան ձեղնահարկը: Ես կապեցի պարանի մի ծայրը տանիքի ճաղավանդակներին. այնուհետև բարձրացա աթոռի վրա ու պարանի մյուս ծայրը փաթաթեցի պարանոցիս:

Ես կանգնած էի աթոռի վրա այնքան միայնակ և կոտրված, պատրաստվում էի արդեն նետվել աթոռից, երբ հանկարծ դուռը բարձր ձայնով թակեցին: Մտածեցի, մի րոպե սպասեմ, ով էլ լինի, կհեռանա: Ես սպասում էի և սպասում, բայց դռան թակոցն ամեն անգամ ավելի ու ավելի էր սաստկանում: Այն այնքան ուժեղացավ, որ այլևս չէի կարող անտեսել դա: Ո՞վ կարող էր լինել: Ոչ ոք այլևս չի գալիս իմ տուն՝ չի այցելում ինձ:

Պարանը հանեցի պարանոցիցս և գնացի դեպի դուռը, զանգը դեռ հնչում էր, և շարունակում էին թակել դուռը: Երբ դուռը բացեցի, ես չէի կարողանում հավատալ այն ամենին, ինչ տեսնում էի, դռան դիմաց ժպտերես մի երեխա էր, նման հրեշտակի։ Ես երբևէ չէի տեսել նրան:

Փոքրիկը այնպես էր ժպտում, ես դա երբեք չեմ կարող նկարագրել:

Նրա բերանից դուրս եկած լուրը Աստծո սիրո մասին, կարծես սիրտս արթնացրեց, որը վաղուց մեռել էր.

Երբ փոքրիկ հրեշտակն անհետացավ ցրտի և անձրևի միջև, ես փակեցի դուռը և կարդացի թռուցիկի յուրաքանչյուր բառ:

Հետո բարձրացա վերնահարկ՝ աթոռն ու պարանը հանելու: Ինձ այլևս պետք չէին դրանք:

Ինչպես տեսնում եք ես ողջ եմ ու այժմ Թագավորի երջանիկ դուստրն եմ:


Ես տեսա՝ տղան, երբ հեռանում էր, մտավ այս եկեղեցի, ես անձամբ եկել եմ շնորհակալություն հայտնելու Աստծո այն փոքրիկ հրեշտակին, ով եկել էր ճիշտ ժամանակին և փաստորեն դարձել միջոց փրկելու իմ կյանքը դժոխքի հավերժությունից:

Եկեղեցում բոլորը լացում էին:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.