Ի՞նչպես փնտրել Աստծուն

97 1% 1
Հուլիսի 15, 2020թ. Տիգրան

Աստված շատ ձևերով և կերպերով խոսել է մարդկանց հետ, որպեսզի որոշները ապաշխարհեն իրենց չար գործերից և Աստծուն գան, որոշներն էլ դատապարտվեն։ Առաջին մարդը վայելում էր Աստծո ներկայությունը, և մշտապես ուներ Աստծո ընկերակցությունը, քանի որ անմեղ էր և չկար նրա և Տիրոջ միջև մեղքի պատնեշը։ Առաջին մեղքը գործելով մարդը խզեց այս կապը, ուստի չէր կարող այլևս հաղորդակցվել կատարյալ և Սուրբ Աստծու հետ և ողջ մնալ։

 

Աստված մարդկանց հետ հաղորդակցվելու համար գործածեց տարբեր միջոցներ՝ փոթորիկը, մորենին, մարգարեներին, հրեշտակներին և այլն։ Սակայն այս ամենը պատահեցին դեռ այն ժամանակ, երբ Աստծու խոսքը ամբողջացած չէր։ Նոր Կտակարանի Հայտնություն գրքի ավարտմամբ, լրացավ Աստվածաշունչը և Տիրոջ կամքը, պատգամները ու պահանջները մարդկանց, ամփոփվեցին Աստվածաշնչի 66 գրքերում։ Մեր օրերում Աստված գործածում է մարդու հետ խոսելու համար իր խոսքը, այո՛ կան բացառություններ, այլակրոն երկրներ, հետամնաց ցեղախմբեր, ուր Աստծու խոսքը հասած չէ, Աստված այս վայրերում կարող է գործածել նույն կամ նման նշաններ, ինչ արվեցին մարդկության ընթացքի սկզբում։

 

1 Կեսարիայումը մի մարդ կար՝ անունը Կոռնելիոս՝ հարիւրապետ, Իտալացի կոչուած գնդիցը. 2 Բարեպաշտ եւ աստուածավախ իր բոլոր տնովը. Շատ ողորմութիւններ էր անում ժողովրդին, եւ ամեն ժամանակ աղօթք անում դէպի Աստուած։ 3 Նա օրուայ իբրեւ իններորդ ժամին տեսիլքի մէջ յայտնի տեսաւ Աստուծոյ հրեշտակը, որ մտնելով նորա մօտ՝ ասում էր նորան, Կոռնելիոս։ 4 Նա էլ նորան նայելով շատ վախով բռնուեցաւ, եւ ասեց, Ի՞նչ է Տէր. Եւ նա ասեց նորան, Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները վեր ելան Աստուծոյ առաջին՝ յիշատակի համար։ 5 Եւ հիմա մարդիկ ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Սիմօնին, որ Պետրոս է կոչվում։ 6 Նա հիւր է մի կաշեգործ Սիմօնի մօտ, որի տունը ծովի մօտ է. Նա կ’ասէ քեզ ինչ պէտք է անել։

Գործք առաքելոց 10․ 1 - 6

 

Սակայն մյուս կողմից երկրներ ուր ամեն տանը կա մի քանի Աստվածաշունչ, սակայն չի բացվում, չի կարդացվում։ Ի՞նչու Աստված պիտի գործածի այլ միջոցներ։

 

Մարդկանց մի տեսակ կա, ովքեր կարդում են, լսում, սակայն ոչ հասկանում են, ոչ տեսնում։ Սրանք այն տեսակն են, ովքեր կարդում են ստիպված կամ այլ հետին նպատակներով։ Օրինակ՝ ընտանիքի հայրը հավատացյալ է, ցանկանում է երեխաներին էլ «դարձնել», բայց չի հաջողվում։ Երեխաները կարդում են, «հակասություններ և անմտություններ տեսնում» ու փակում։

 

11 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։ 12 Որովհետեւ ով որ ունի՝ նորան կ’տրուի եւ կ’աւելանայ. Եւ ով որ չ’ունի, ունեցածն էլ կ’առնուի նորանից։  13 Նորա հանար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։ 14 Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէութիւնն, որ ասում է. Լսելով կ’լսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, եւ չէք տեսնիլ։

Մատթեոս 13․ 11 - 14

 

Գրված է նա ով ունի ավելի պիտի տրվի, իսկ ով չունի ունեցածն էլ պիտի խլվի։ Սա կարդալով անհավատ մարդը պիտի մտածի` ինչ անարդարություն է, սակայն խոսքը գնում է Աստծու խոսքի հասկանալու մասին։ Նա ով փնտրում է պիտի ավելի ստանա, ավելի մեկնվի, իսկ նա ով կարծում է թե ինքը իմաստուն է ու կարդում է «ստուգելով Աստծուն», պիտի խափանվի, ու հիմարություն պիտի համարի այն փոքրիկ շանսը, որով կարող էր ազատվել իր վրա գալիք դատապարտությունից։

 

Աստված իր խոսքում հայտնում է մարդու մեղավոր լինելը, և ի ծնե դեպի դժոխք շարժվելու փաստը, բոլոր նրանք ովքեր խոնարհվում և փնտրում են, Աստված օգնություն է անում հասկանալու իր խոսքը, Իր Հոգիով հայտնում, թե ինչ է պետք դժոխք չգնալու համար։

 

 

ԼՍԻ՛Ր ՀԵՏԵՎՅԱԼ ՔԱՐՈԶԸ ՈՐԸ ՎԵՐՆԱԳՐՎԱԾ Է՝ ԱՍՏՎԱԾ ԽՈՍՈՒՄ Է ԼՍԻՐ։ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԻՐ [ԱՅՍՏԵՂ]

 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.