Ի՞նչին են հավատում կրոնականները ԵՎ ո՞վ է Հիսուս իրականում։

80 1% 1
Հուլիսի 17, 2020թ. Տիգրան

Հիսուս անունը ծանոթ է գրեթե բոլորին, եթե հաշվի չառնենք այն բացառություն կազմող մարդիկ, որ ապրում են ցեղախմբերի մեջ, թեև շատ միսյոներներ անգամ գուցե վկայած լինեն իրենց, այս անունը։ Հիսուս Քրիստոսի մասին անհավատ կամ կրոնական աշխարհում գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Համաձայն վիքիպեդիա ազատ հանրագիտարանի, Հիսուս Քրիստոսը համարվում է՝ վարդապետ, քարոզիչ, կրոնական առաջնորդ, սքանչելագործ։

Հիսուս Քրիստոսի մասին ներկայացված կարծիք կա նաև այլ կրոնների մեջ։ Օրինակներ՝

ԻՍԼԱՄ։ Հիսուսը (սովորաբար թարգմանվում էʾĪsā ) իսլամի կենտրոնական կերպարներից է և համարվում է Աստծո (Ալլահի) նախագուշակ և մարգարե, ով ուղարկվել է Իսրայելի որդիներին (Bani Isra'il) ուղեկցելու նոր Ավետարանով (իսլամում կոչվում է Ինջիլ)։ Մուսուլմանները Նոր Կտակարանի ավետարանները համարում են ոչ հավաստի և հավատում, որ Հիսուսի նախնական ուղերձը կորսված կամ վերափոխված է, և որ Մուհամմադը եկել է ավելի ուշ՝ այն վերահաստատելու համար։

 

Հիսուսի մասին այս կարծիքները առաջացել են Նրա երկրավոր կյանքից տարիներ հետո, սակայն դեռ Նրա երկրի վրա կյանքի ընթացքում անգամ կային տարբեր պառակտումներ Իր վերաբերյալ։

 

7 Եւ Յիսուսը իր աշակերտների հետ դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի գիւղերը, եւ ճանապարհին հարցնում էր իր աշակերտներին եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, թէ եմ։ 28 Նորանք էլ պատասխանեցին. Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշները Եղիան, ուրիշներն էլ՝ Մարգարէներից մէկը։

Մարկոս 8․ 7 - 28

 

Ինչպես տեսնում եք անգամ այն սերունդը, ովքեր ապրում և տեսնում էին Հիսուսի հրաշքները կարծում էին, թե Նա մի Մարգարե է։ Սակայն հաջորդ համարում Հիսուս նույն հարցադրումով գալիս է առաքյալներին և նրանցից մեկի դավանությունն է որ հանդիսանում է Եկեղեցու հիմնաքարը։

 

29 Նա էլ ասեց նորանց. Ապա դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ եմ։ Պետրոսը պատասխանեց եւ նորան ասեց. Դու ես Քրիստոսը։

Մարկոս 8․ 7 - 29

 

Հիսուսի ով լինելը մի պարագայում չճանաչեց նաև Փիլիպոսը։

9 Յիսուսը նորան ասեց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չ’ճանաչեցի՞ր, Փիլիպպոս. ինձ տեսնողը Հօրը տեսաւ. Եւ դու ի՞նչպէս ես ասում. Հայրը ցոյց տուր մեզ։ 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է. Այն բանն՝ որ ես խօսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խօսում. Բայց Հայրը՝ որ ինձանում բնակած է, նա է գործում այդ գործերը։ 11 Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է։ 12 Ապա թէ ոչ, իսկ այն գործերի համար հաւատացէք ինձ. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ. Որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։

Հովհաննես 14. 9 - 12

 

ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԻ, թե քննադատում ենք նրանց ովքեր չհասկացան Հիսուսի ով լինելը, քանի որ Տիրոջ ով լինելը հասկանալը անկարելի բան է մեղավոր մարդու համար, մարդուն անհրաժեշտ է խոնարհել, և ջանք գործադրել Տիրոջը փնտրելու համար, որից հետո ԱՍՏՎԱԾ ինքն է, որ իր Հոգիով օգնում է մարդուն հասկանալ իր ով լինելը։

 

26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։

Հովհաննես 14․ 26

 

 

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ։ ԿԱՏԱՐՅԱԼ, ՍՈՒԲ ԵՎ ԱՄԵՆԱԶՈՐ ԱՍՏՎԱԾ, ՄԱՐՄՆՈՎ ՀԱՅՏՆՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՅՍ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԻՄԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ ՀԻԱՆԱԼԻ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ ԱՍՏՎԱԾ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՏԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՔԱՐՈԶԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՂՄԵԼՈՎ [ԱՅՍՏԵՂ]



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.