Տեր-Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան նշանները։ ՄԱՍ 2

66 0% 0
Հուլիսի 24, 2020թ. Տիգրան

Ինչպես հիշում եք նախորդ հոդվածի մեջ անրադարձանք Տեր-Հիսուսի 2-րդ գալստյան նշաններից մի քանիսին, կարող եք կարդալ նախորդ հոդվածը սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։ Այսօր պետք է շարունակենք այդ նշանների ուսումնասիրումը։

 

1․ Սուտ մարգարեների պրոգրեսիվ աճ․

Փորձել եք վերլուծել, թե որքան սուտ մարգարեներ են հայտնվել վերջին 100 ամյակում։ Նրանք բյուրավոր են։ Բարգավաճման ավետարանը դարձել է այս կեղծ մարգարեների հիմնական բնակության տեղը։ Եհովայի վկաներ, մորմոններ։ Անգամ գոյություն ունի այնպիսի զավեշտալի բաներ, որ հեթանոսների մեջ էլ երևի 2000 տարի առաջ չկար։ Սուրբ ծիծաղ՝ մարդիկ ընկնում են մեջքի վրա գետնին և հռհռում, մեկնաբանելով որ օրհնություն են ստանում Աստծուց։

 

4 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չ’խաբէ։ 5 Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։

Մատթեոս 24․ 4 - 5

 

 

Հաջորդող համարներում Հիսուս խոսում է ևս մի քանի նշանների մասին, որոնք պետք է սթափեցնեն մարդկությանը մինչև մեծ նեղության շրջան մտնելը։

 

 7 Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։ 8 Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։

Մատթեոս 24․ 7 - 8

 

2․ Համավարակներ և համաշխարհային պատերազմներ․

Զավեշտալի և զարմանալի է, մարդկությունը 20-րդ դարում ավելի հզոր 2 պատերազմներ է տեսել, քան նախորդ ապրած մարդկային սերունդները։ Հիտլեր, Լենին, Ստալին, Լավրենտի Բերիա, Կիմ Չեն Ին, այս բռնապետերը ցնցել են մարդկության պատմությանը ընդամենը 1 մարդկային սերունդի ընթացքում։

 

Իսպանական գրիպ, խոզի գրիպ, էբոլա, այս մահտարաժամները 20-րդ դարում խլել են բյուրավոր կյանքեր, և այս հոդվածի հրապարակման ժամանակ էլ աշխարհում տիրում է կորոնավիրուս անվանումով համավարակը, 15․500․000՝ վարակված, 6500՝ մահ, վիճակագրությամբ։

 

3․ Թզենու ծաղկելը․

Քրիստոսի գալստյան մոտ լինելու կարևոր նշաններից է նաև, թզենու ծաղկելը։

 

32 Թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։

Մատթեոս 24․ 32

 

Թզենին խորհրդանշում է Իսրաելը, և այս դեպքը տեղի է ունեցել 1948 թվականի մայիսիս 14-ին։ Հրեաները վերադարձան հայրենիք, հռչակվեց Իսրաել անկախ պետությունը։

 

 

Իրապես այս 2 հոդվածներում մի փոքր մասն է բերված Տիրոջ տված նշաններից, ինչպես նաև կարևոր է հասկանալ Տիրոջ գալստյան ժամանակաշրջանը և կարգը։ Այս բերված հարցերի պատասխանները տրված են Հիսուս Քրիստոսի 2-րդ գալստյան մասին քարոզախոսությունում, որը կարող եք դիտել սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։ ԴԻՏԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՍ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՏԵՍՆԵՔ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.