Սիրե՛լի քրիստոնյաներ, ապրելով աշխարհում մեզանից յուրաքանչյուրը ունի իր առօրյան՝ աշխատանքը, ուսումը, շրջապատը։ Առօրյա գործերով զբաղված լինելիս, մենք օրվա մի հատվածը հատկացնում ենք Աստծու համար, իսկ երբեմն դա էլ չենք անում։ Սակայն փորձել եք հարց տալ Ձեզ, ի՞նչու է Աստված ինձ պահում այս երկրի վրա։ Հենց սկզբում նշենք, որ հոդվածը վերաբերվում է ՄԻԱՅՆ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈՒՆԴ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ, եթե դուք չգիտեք ինչի մասին է խոսքը, ապա անհրաժեշտ է այս հոդվածի փոխարեն կարդալ ապաշխարհության մասին հոդվածը, սեղմելով [ԱՅՍՏԵՂ]:
Վերադառնանք տրված հարցին։ Եթե մտածենք, թե ինչ նպատակով ենք մինչ այժմ ապրում, կհասկանանք որ մեր կյանքի հիմնական նպատակը Աստծո խոսքի տարածման գործին մասնակից լինելն է, իսկ մյուս կենցաղային հարցերը գալիս են սրա հետ զուգահեռ։ ՄԵԿ ԱՅԼ ՀԱՐՑ Է, թե մենք Աստծո կամքի համաձայն այս կերպ ենք շարժվում, թե մեր կյանքի նպատակը լավ կարիերա ունենալը, կամ հաջող ընտանիք ունենալն է, իսկ մեր Աստվածպաշտությունը առօրյա կյանքի հետ քարշ ենք տալիս։
Աստված մեզ իր խոսքի մեջ զգուշացնում է!
15 Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. Ոչ թէ ինչպէս անխելքներ, 16 Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են, 17 Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը։
Եփեսացիս 5. 15 - 17
Աստված մեզ հորդորում է ժամանակը գնել, ի՞նչպես՝ չտրամադրելով այն «անողորմ մարդու»՝ սատանային։ Այո՛, մենք չենք կարող կաղալ երկու ոտքի վրա, եթե մեր կյանքի առանցքում Աստված չէ, ապա ով ուզում է լինի նրա ետևում սատանային ենք փառաբանում մեր ապրած կյանքով։
Հավատացյալների համար Աստծու խոսքը հաց է, իսկ աղոթքը՝ օդ, մի պահ պահեք Ձեր շունչը, որքա՞ն երկար կարող եք չշնչել, և դարձյալ փորձեք հաց չուտել, որքա՞ն երկար կարող եք չուտել։ Եթե մարմնավոր բաներում հաճոյությամբ անում ենք սրանք, ապա ի՞նչու ենք սովամահ անում Տիրոջ հոգին, որ մեր մեջ է բնակվում։
10 Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։ 11 Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք։
Եփեսացիս 5․ 10 - 11
Եփեսացիներին գրված թղթի 5-րդ գլխի 10,11 համարներում Աստված ասում է․ հասկացեք ինչ է հաճելի Տիրոջը, և այս հասկանալը նույնպես մենք կարող ենք լրացնել Տիրոջ խոսքին տիրապետելով։ Ուստի ամեն հարմար առիթով կարդանք Աստծու խոսքը, լսենք քարոզախոսություններ, հոգևոր երգեր, և հաստատուն կերպով աղոթենք, գիտակցելով որ շուտով կանգնելու ենք Աստծու՝ Հիսուս Քրիստոսի, ատյանի առաջ, և Տերը մեզ հարց է տալու․ ի՞նչ արեցիր երկիր մոլորակի վրա հավատքի գալուց հետո։