Ի՞նչպես հավիտենական կյանք ստանալ։ ՄԱՍ 2 - Ընդունիր որ մեղավոր ես

112 1% 1
Օգոստոսի 11, 2020թ. Տիգրան

Շարունակում ենք քննել ի՞նչպես հավիտենական կյանք ստանալ վերնագրով սերտողությունը։ Ինչպես հիշում եք առաջին մասում խոսեցինք մեր նախածնողների արարման, անմեղ կյանքի ապա մեղք գործելու ու մահվան դատապարտվելու թեմաներով, այս հոդվածը ևս լինելու է նախորդի շարունակությունը։

Ադամը և Եվան ունեցան շատ երեխաներ՝ շատ տղաներ ու շատ աղջիկներ: Ադամը մահացավ 930 տարեկան հասակում։ Նրանք ննջեցին այն հույսով, որ արդարանալու են գալիք Մեսիայի արյան արժանիքով։

 

4 Եւ Ադամի օրերը՝ Սէթին ծնելուց յետոյ ութ հարիւր տարի էին, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 5 Եւ Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղաւ, եւ մեռաւ։ 

Ծննդոց 5․ 4 - 5

 

Մարդկության շատանալու հետ մեկտեղ զուգահեռ աճում էր մարդկանց մեղքերը և դրանց խորությունը։ Իսկ հասարակության ամբողջական բարոյազրկումը բերեց մարդկության ոչնչացմանը ու միայն Նոյը փրկվեց։

 

7 Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ։ 8 Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ։ 

Ծննդոց 6․ 7 - 8

 

Նոյի սերունդներից վերաձևավորվեց նոր աշխարհը, սակայն նրա զավակները նույնպես կրում էին մեղավոր Ադամական բնությունը ու փոխանցում իրենց սերունդներին։ Շատ օրեր անց Աստված Իսրայելին տվեց իր օրենքը, այնտեղ գրավոր արտահայտված էր մարդու և Աստծու նաև մարդու և մարդու միջև հաղորդակցման սուրբ օրենքը։

 

 

 

ՕՐԵՆՔԸ - > Ելից 20 - 21 գլուխներ 

Օրենքը շատ խիստ էր և մի սխալի պատճառով մարդը պարտական էր լինում ամբողջ օրենքին և արժանանում հավիտենական մահվան։

Օրենքի մեջ պարփակվեց սուրբ մարդու վարքագիծը, որը կարող էր կատարել միայն կատարյալ մարդը։ Ուստի մեղավոր մարդը , երբ փորձում էր այն կատարյալ պահելով փրկություն գտնել, դատապարտվում էր կորստյան։

 

7 Բայց եթէ մահի պաշտօնը գրով քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր, 8 Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի։ 9 Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է։

2 Կորնթացիս 3․ 7 - 8

 

Այն դատապարտեց մարդուն մահվան, որպեսզի մարդը ճանաչեր իր մեղավոր լինելը և աղաղակեր Աստծուն։

Սակայն մարդիկ իրենց մեղքերը ճանաչելու փոխարեն, սկսեցին կեղծավորություն անել և ներկայացնել թե իրենք արդար են ու պահում են օրենքը։

 

Մեղավոր մարդը անընդհատ մեղանչում էր, և հեռանում Սուրբ Աստծուց։ Մեղք գործելիս նրանք պարտավոր էին զոհ կատարել տաճարում և նրանց մեղքերը պետք է դրվեին  անմեղ համարվող կենդանու վրա, ինչը ընդամենը խորհրդանիշն էր գալիք Մեսիայի, Ում սպասում էին նաև Ադամը և Եվան։

Սակայն այդ զոհերը այնքան էին շատացել, որ Աստված իր վրդոհմունքն է հայտնում այս առիթով։

 

11 Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. Ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. Եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։ 12 Երբոր գալիս էք, իմ երեսը տեսնելու. Դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իր սրահները։ 13 Այլ եւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. Անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։ 14 Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։ 15 Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով։ 

Եսայիա 1. 11 - 15

 

Իսկ Սաղմոս 51 գլխում գրվում է Աստծո իրական սպասելիքները մարդուց։

 

16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կտայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։ 17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

Սաղմոս 51. 16 - 17

 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․ 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.