Քրիստոնեաներ։ Դառնու՞մ են թե՞ համարվում

405 0% 0
Հուլիսի 14, 2020թ. Տիգրան

Համաձայն վիքիպեդիա ազատ հանրագիտարանի քրիստոնյաները բնութագրվում են հետևյալ կերպ․ Քրիստոնյաներ՝ Քրիստոսի հետևորդներ։

Քրիստոնյաներ, մարդիկ, ովքեր դավանում են քրիստոնեությունը՝ Աբրահամյան մոնոտեիստական կրոնը, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի կյանքի և վարդապետության վրա: «Քրիստոս» և «քրիստոնյա» բառերն առաջացել են կոյնե հունարեն «Χριστός» բառից, որը հին հրեերեն «מָשִׁיחַ» (մեսիա) բառի թարգմանությունն է։

Եվս մեկ հանգամանք՝ աշխարհում քրիստոնեա համարվող ժողովրդի 50%-ը կաթոլիկ է, ի դեպ նախորդ հոդվածում մի փոքր անդրադարձանք այս «եկեղեցուն», ներկայացրեցինք, թե ինչպիսի հալածանք է կիրառել ճշմարիտ քրիստոնեաների դեմ։

Համաձայն վերոնշյալ աղբյուրի աշխարհում ապրում են մոտ 300․000․000 քրիստոնեաներ։

 

ՍԱԿԱՅՆ ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԹԻՎԸ, ՊԵՏՔ ՉԷ ԱՅԴ ԹԻՎԸ ՀԱՇՎԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐՑՆԵԼՈՒ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ Եթե քրիստոնյաները, համարվում են Քրիստոսի հետևորդներ, ապա պետք է հետևեն նրա վարդապետություններին, ուրեմն հաշվելու համար քրիստոնյաներին, մեզ պետք է իմանալ Աստծու կամքը և թե ինչ է պահանջում Աստված իր ծառաներից։

Հավանաբար այս պահին, շատերտ միանգամից վերհիշեցիք տասնաբանյան օրենքը՝ մի՛ սպանիր, մի՛ ստիր, մի՛ շնացիր և այլն։ Հենց այս հատվածում դուք ձախողվեցիք, քանի որ եթե կարդայիք Աստծու խոսքը, կիմանայիք, որ մարդը չի կարող բարի գործեր կատարելով դրախտ գնալ։

 

8 Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է. 9 Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։

Եփեսացիս 2. 8

 

Աստված հռչակում է, որ եթե ամեն ունեցվածքտ ծախես և բաժանես աղքատներին, դժոխք պիտի գնաս։

Ի՞ՆՉՈՒ։

Ադամը և Եվան ապրում էին Աստծու ներկայության մեջ, սակայն նրանք 1 մեղք գործեցին, և դա դարձավ նրանց բաժանման պատճառը Աստծուց։ Նրանք 246 լավ գործ չգործեցին և 248 վատ գործ, այլ 1 մեղք։

 

Այսպիսով, եթե Ձեր կյանքի ընթացքում գոնե 1 մեղք գործել եք արժանքի եք դժոխք գնալու։

Ի՞սկ որն է Աստծու համար մեղք։ Հենց այս հարցի համար մարդկությանը տրվեց օրենքը, որը անկարելի է կատարյալ պահել, այլ միայն անհրաժեշտ է մեղավոր վիճակը գիտակցելու համար, իսկ հավատացյալների համար սրբության կյանք ապրելու համար։

 

21 Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ 22 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին.

Մատթեոս 5․ 21 - 22

27 Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութի՛ւն մի՛ անիր։ 28 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։

Մատթեոս 5․ 27 - 28

8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

7 Բայց եթէ մահի պաշտօնը գրով քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր, 8 Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի։ 9 Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է։

2 Կորնթացիս 3․ 7 - 8

 

Եթե Ձեր կյանքում 1 անգամ գործել եք, որևէ մեղք Դուք արժանի եք դժոխք գնալու, քանի որ չեք կարող հարաբերվել՝ Կատարյալ ու Սուրբ Աստծու հետ:

Հավանաբար, Ձեզ տարօրինակ է թվում այս ամենը և չեք հասկանում, թե ով կփրկվի, բայց Աստված Ձեզ պատասխանում է․

 

26 Եւ նորանք որ լսեցին՝ ասում էին. Էլ ո՞վ կարող է փրկուիլ։ 27 Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։

Ա Հովհաննես 1․ 26 - 27

 

 Ամեն մարդ մեղք է գործել, և բոլոր մարդիկ քայլում են դժոխք տանող ճանապարհով, ի՞նչ է պետք այնտեղ չգնալու համար։

 

1 Եւ դուք, որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը. 2 Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ. 3 Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ.

Եփեսացիս 2․ 1 - 3

 

Աստված մարդուց, չի ուզում ոչ բարի գործեր, ոչ թանկարժեք նվերներ և ոչ էլ մատաղ, հավիտենական կյանք տալու համար։ Աստված մարդուց պահանջում է միայն խոնարհ սիրտ։ Եթե սկսել ես վերլուծել Աստծու խոսքը քո տրամաբանության սահմաններում, դու կձախողվես, իսկ եթե հավատքով ընդունես, Աստված ամեն իմաստություն կտա քեզ, որպեսզի հոգիով հասկանաս իր տված գիտությունը։

 

16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կտայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։ 17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

Սաղմոս 51. 16 - 17

 

 Մարդը մեղանչեց և այդ մեղքը փոխանցվեց իր սերունդներին, 3 տարեկան երեխան պինդ պահում է իր խաղալիքը, որպեսզի եղբայրը չվերցնի։ Որովհետև մարդը ծնվում է վարաքված մեղքով։ Մարդ արարածը դատապարտվելու և դժոխք է գնալու, ո՛չ թե իր գործած մեղքերի պատճառով, այլ դրանցից ազատվել չցանկանալու համար, որովհետև եթե փնտրեք կգտնեք։

 

13 Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։ 14 Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը. 15 Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով. 16 Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով սպանելով։

Եփեսացիս 2․ 13 - 16

 

 Ամեն ինչ Աստված ամբողջացրեց: Աստված գիտեր, որ ոչ մի մարդ չի կարող պահել իր Սուրբ Օրենքը ու ինքը պահեց այն մարդու որդի դառնալով, նրա վրա դրվեցին մեր մեղքերը, որպեսզի ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա: Մեր դատապարտությունը նրա վրա եղավ։

 

4 Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։  6 Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ 7 Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։

Եսայիա 53. 4 - 7

 

Երբ մենք հավատում ենք այս ամենին ու ցանկանում ենք  ստանալ Աստծո ձրի պարգևը`  մեղքերի թողություն ու հավիտենական կյանք, կարող ենք պարզ աղոթքով Աստծուն դիմել, խոստովանելով մեր մեղավոր վիճակը, որ ես էլ մեղքեր եմ գործել մեծ ու փոքր, ես էլ ՏԵՐ ունեմ քո կարիքը, խնդրում եմ արի իմ կյանք և այն նույնպես փոխիր քո կամքի համեմատ: Ահա նման մի աղոթքի օրինակ, կարող եք լսել ու կրկնել, սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։ Աստված չի նայում Ձեր ճոխ նախադասություններին, այլ Ձեր սրտի ցանկությանը։

 

ՆԱ ՈՎ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԸ ՆԱ Է ՆՐԱ ՀԵՏԵՎՈՐԴԸ, ՈՒ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆՅԱ։

 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.