Ինչպես հիշում եք նախորդ հոդվածներից մեկում անդրադարձանք այն հարցին, թե ինչպես օգտագործել ժամանակը Աստծու կամքի համեմատ, անցած անգամ ամբողջությամբ խոսեցինք անհավատ մարդկանց համար, նախորդ հոդվածը կարող եք կարդալ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։
Այսօր պետք է նույն հարցին անդրադառնանք հավատացյալների համար, քննելով թե ինչպիսի կյանք է Աստված սպասում իր վերստին ծնված զավակներից, ապա հասկանանք արդյո՞ք մենք այդպես ապրում ենք։
5․ Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։
Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 7․ 5
Աստծու կամքի պես ապրելու համար, մենք պետք է ապրենք արթուն հոգևոր կյանք, մեր նոր անձը պետք է անընդհատ աճի և ձգտի հասնելու մինչև Քրիստոսի հասակին։ Մեր մեջ պիտի արտահայտվի Սուրբ Հոգու պտուղները՝ զորավոր կերպով և այս բաներին մենք կարող ենք հասնել աճելով սիրո մեջ։
36․ «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ 37․ Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով" (Բ Օր. 6.5)։ 38․ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ 39․ Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ" (Ղևտ. 19.18, Մտթ. 5.43)։ 40․ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։
ՄԱՏԹԵՈՍ 22․ 36 - 40
Քննենք և տեսնենք, ո՞րքան ենք սիրում Աստծուն, հասկանանք մեր անձը մեզ համար որ տեղում է, մենք մեր կյանքով Աստծուն փառք ենք բերում, թե՞ անհավատների բերանից Տիրոջ անվանը հայհոյության պատճառ դառնում։
Անգամ կարիք ունենք քննելու, երբ աղոթում ենք մեր հոգևոր եղբայրների ու քույրերի համար ենք առաջ աղոթում, թե՞ մեր անձի։
Թեսաղունիկեցիներին գրված թղթում Պողոս Առաքյալը հորդորեց, որ չքնեն և արթուն լինեն մշտապես։ Գրված թուղթը միայն, և այս քնելը չի նշանակում գիշերը անընդհատ արթուն նստել, այլ նշանակում է չկորցնել մեր աշխարհում ապրելու նպատակը՝ Տիրոջ լույսը տարածել խավար աշխարհում։
6․ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք։ 7․ Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ 8․ Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։
Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 5․ 6 - 8
7-րդ համարի մեջ ասվեց․ ովքեր քնում են գիշերն են քնում և ովքեր հարբում են գիշերն են հարբում, այսինքն այս խոսքից հասկանանք, որ մենք խավարի որդիներ չենք և չպետք է նրանց գործերը կրկնօրինակենք։
Առաքյալների շրջանում, երբ խոսքը ամբողջացած չէր, նրանց վրա իջնում էր Սուրբ Հոգու լեցունությունը երկնքից, սակայն մեր ժամանակներում Աստված գործում է այլ կերպով, Տիրոջ խոսքը ամբողջացած է, ուստի մենք կարո՛ղ ենք լեցվել Սուրբ Հոգով, ապրե՛լ Հասուն հոգևոր կյանք, ապրե՛լ Աստծու կամքի համեմատ կյանք, եթե կարդանք, լսենք Տիրոջ խոսքը և չլինենք դևերի նմանությամբ, այլ լսելուց հետո կատարենք այն մեր կյանքում։
22․ Որովհետև եթե զգուշությամբ պահեք ու կատարեք այս բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որ կատարեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա բոլոր ճանապարհներով և հարեք նրան
Բ ՕՐԵՆՔ 11․ 22
Կարդանք, լսենք, Աստծու խոսքը, կատարենք այն մեր կյանքում։ Ապրենք աղոթքի կյանք, սիրենք միմյանց և առավել Աստծուն, մշտապես ուրախ լինելով և հիշելով այն խոստումները, որ Աստված մեզ տվեց։
16․ Միշտ ուրա՛խ եղեք։ 17․ Անդադար աղոթե՛ք։ 18․ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 5․ 16 - 18