Դեպի հավիտենականություն (մաս 1): Հափշտակություն

46 0% 0
Մայիսի 31, 2017թ. Տիգրան

Ողջունում ենք Ձեզ սիրե՛լի քրիստոնյաներ, այսօր առաջարկում եմ խոսել այնպիսի իրադարձությունների մասին, որոնք պետք է պատահեն շատ շուտով և վերջանան Քրիստոսի 2-րդ գալստյամբ: Միանգամից նշեմ, որ մեկ նյութով չպետք է վերջանա այս քարոզախոսությունը, այլ կազմված է լինելու մի քանի մասերից:

Նախ կետերով նշենք այդ իրադարձությունների հերթականությունը և առանձին-առանձին քննենք դրանք:

1. Հափշտակություն 2. Երկնային կոչունք, և նեռի կառավարումը երկրի վրա 3. Հայտնություն 4. 1000-ամյա թագավորություն 5. Մեծ ճերմակ աթոռի դատաստան 6. Վերին երուսաղեմ

Առաջին իրադարձություն: Հափշտակություն: Որոշ եկեղեցիներ հափշտակության ժամանակագրության շուրջ ունեն տարբեր հավատալիքներ, մասնավորապես գոյություն ունի 4 հավատալիք:

1. Հափշտակությունը լինելու է նեղության վերջում, և եկեղեցին պետք է փորձվելուց, նեռի ձեռքի տակով անցնելուց,տանջանքներ կրելուց հետո, հափշտակվի:

2. Հափշտակությունը լինելու է նեղության ընթացքում, և եկեղեցին պետք է հափշտակվի նեռի իշխանության ընթացքում:

3. Հափշտակությունը լինելու է նախանեղության շրջանում, նեռի երկիր մարմնով իշխանության գալուց առաջ:

Մոլորության մեջ չընկնելու համար սկսենք քննել նախ բոլոր կետերը և տեսնենք, թե դրանցից որոնք ունեն սուրբգրային հիմք:

Հետնեղության շրջանում: Առաջինը քննենք հենց այս հավատալիքը և սկսենք հասկանալ այս ամենը տրամաբանական վերլուծություններով, ինչպես նաև վերջում կկարդանք հենց Աստծու խոսքից և գտնենք այս երեք հավատալիքներից արդյոք որտեղ կա սուրբ գրային հիմք: Նախ հասկանանք մի պարզ ճշմարտություն. Աստված, որ բարի է և սուրբ, թույլ կտա՞ր սատանային չարչարել իր մարմինը կազմող եկեղեցին:

Նեղության ընթացքում: Այս հավալիքի մեջ նույնպես չկա տրամաբանություն, հարկավոր է ընդհամենը հիշել, թե սուրբ գրքում ինչպիսի նեղություններ է նկարագրվում մեծ նեղության համար, և թե ինչի համար եկավ այն: Չէ որ մարդկանց Քրիստոսը մերժելու պատճառով, սատանան իշխանություն ստացավ իր որդուն ուղարկել թագավորելու երկրի վրա, բայց չէ որ եկեղեցին ընդհունել է Քրիստոսին, ապա ի՞նչ իմաստ ուներ եկեղեցին փորձության մեջ թողնելու:

Նեղությունից առաջ: ԵՎ ահա այն հավատալիքը որին հավատում է շատ եկեղեցիներ, ինչպես նաև ես և որ ամենակարևորն է այն ունի սուրբգրային հիմք, նաև այն տեղավորվում է մեր խղճուկ տրամաբանության մեջ: Միանգամից սկսենք քննել տարբեր համարներ, որոնք հստակ մեզ ցույց են տալիս Աստծու սերը:



ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17. 26 - 36

26 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով:27 Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց: 28 Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում: 29 Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց: 30 Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու:

31 Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ: 32 Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը: 33 Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն: 34 Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: 35 Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»



Ինձ թվում է ամեն ինչ պարզ է բոլորին և չկա երկար մեկնաբանելու կարիք, առաքյալը շատ պարզ է ասում նախ Աստված իրեններին վերցնում է և նոր է բերում կործանումը մեղավորների վրա, Աստված չի փոխվում և նույն է ի հավիտենից մինչև հավիտենականություն: Երկար չքննելով այս համարը անցնենք հաջորդին:



ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 4. 12 - 18

12 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն: 13 Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ: 14 Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, 15 որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. 16 ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք: 17 Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով:



Կարդանք նաև Սուրբ գրքից Պողոս առաքյալի թղթերը Թեսաղունիկեցիներին:



ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 2. 7 - 9

7 որովհետեւ անօրէնութեան այդ խորհրդաւոր ուժը արդէն գործի վրայ է. բայց այդ պիտի չյայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կը վերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում: 8 Եւ ապա պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ:



Իհարկե ժամանակ չկա բոլոր համարները կարդալ և մեկնաբանել, քանի որ Ձեզ նույնպես դժվար կլինի այդքանը կարդալ, այդ իսկ պատճառով անցնենք առաջ:

Ինչպես քիչ առաջ կարդացինք հափշտակությունից հետո եկեղեցին պետք է վեր առնվի աչք բացել փակելու արագությամբ և փոխվելով պետք է ստանանք նոր մարմին՝ Քրիստոսի մարմնից, որ հագավ տերը իր հարությունից հետո:

Նաև քննենք հասկանանք երբ պետք է պատահի այս ամենը և արդյոք պետք է նշել թվական:



ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ 13. 32 - 38

32 «Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը: 33 Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. 34 ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կը տայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը, եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի: 35 Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: 36 Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի: 37 Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք»:



Ինչպես հասկացանք այս համարից Աստված մեզ ասում է, որ պետք չէ թվական դնել, քանի որ միայն հայրը գիտի օրը: Աակայն մենք կարող ենք քննել Աստծու տված նշանները և հասկանալ Քրիստոսի մոտ լինելու փաստը:

Բոլոր մարգարեությունները կատարված են, մարդկանց մեջ կա հեշտասիրություն, անարգանք Աստծու հանդեպ, խոշոր պատերազմներ, համաճարակներ, գրեթե բոլորը ուտում և խմում են ամուսնանում և բաժանվում մոռանալով Աստծուն, 10 թագավորությունները՝ ՄԱԿԸ, վերածնված հռոմեական կայսրությունից, և ամենակարևորը համասեռամոլություն ամենուրեք:

Ինչպես հասկանում եք հափշտակությունը շատ մոտ է և բոլոր նրանք ովքեր մեկ աղոթքով դարձել են Աստծու որդի, կհափշտակվեն տիրոջ գալստյան ժամանակ:

Իսկ եթե դուք դեռ ապաշխարհած չեք, չունեք հավիտենական կյանք, Աստծու զավակը չեք, ապա երբ լինի հափշտակությունը Դուք կլինեք այն վիճակում, որում հայտնվեցին մարդիկ ջրհեղեղի ժամանակ նոյի տապանի դուռը փակվելուց հետո: Այսօր է փրկության օրը, հաջորդ վայրկյանին կարող է փրկության դուռը փակվել: Այդ ամենից խույս տալու մեկ եղանակ կա հավատա, որ Քրիստոս քեզ քո մեղքերից ազատելու համար մեռավ և հարություն առավ, ինչպես նաև այդ ամենը խոստովանիր մեկ պարզ աղոթքով Աստծու առաջ և կփրկվես տիրոջ դատաստանից, ձեռք կգցես հավիտենական կյանք, կդառնաս Աստծու որդին ու կիմանաս, որ երբ տերը վերցնի իր ժողովրդին, դու չես մնա այս սատանայի ձեռքում: Թող տերը իմաստություն տա քեզ այս ամենը անելու մեջ և մեզանից ամեն մեկին ամեն:

Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.