Ո՞վքեր են քրիստոնյաները (մաս 1)

469 0% 0
Հունիսի 1, 2017թ. Տիգրան

Ողջույն սիրելի՛ բարեկամներ. Այսօր մեր քննարկման թեման լինելու է քրիստոնյա դառնալու կարգը, ինչպես նաև տարբեր այլ հարցեր, որոնք տանջում են շատ մարդկանց: Նախ փորձենք առանձնացնել մի քանի տարածված հարցեր, և պատասխանենք դրանց Աստվածաշնչի համարներով:



• Արդյո՞ք քրիստոնյա դառնում են, թե՞ ծնվելով քրիստոնյա երկրում, արդեն իսկ քրիստոնյա ենք:

• Ի՞նչ է հարկավոր քրիստոնյա դառնալու համար:

• Ի՞նչպիսին պետք է լինի քրիստոնյաի կյանքը:



1-ին հարցի պատասխան: Յուրաքանչյուր մարդ ծնվելով այս աշխարհում, իր մեջ կրում է մեր նախածնողների՝ Ադամի և ԵՎայի մեղավոր բնությունը, իսկ այդ բնությունը նրանց մեջ առաջացավ այն ժամանակ, երբ կերան արգելված պտուղը:



Հին կտակարան - Ծննդոց 3. 17-20

17 Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: 18 Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես: 19 Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»:



Աստծո օրենքով սահմանված է, որ մեղավոր մարդը չի կարող Աստծո երեսը տեսնել, իսկ մեղքերի թողության համար անհրաժեշտ է անմեղի արյունը: Այդ իսկ պատճառով Հիսուս Քրիստոս ինքը, մարդու համար նախատեսված պատիժը կատարեց, հագնելով մեղավոր մարդու մարմին, ապրելով անմեղ մարդու կյանք և վերջում զոհելով իրեն մեղավոր մարդու փոխարեն:



Նոր կտակարան – Եփեսացիներին 2. 1-10

1 Եւ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու յանցանքների մէջ, 2 որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորութեան՝ հնազանդուելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մէջ: 3 Նրանց թւում եւ մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով եւ կատարում մարմնի ու մտքի ցանկութիւնները. եւ իսկապէս Աստծու բարկութեան արժանի մարդիկ էինք ուրիշների նման: 4 Բայց Աստուած, որ առատ է ողորմութեամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, 5 մինչ մեռած էինք մեր մեղքերի մէջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհով փրկուեցինք): 6 Նրա հետ յարութիւն տուեց մեզ եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Յիսուսով, 7 որպէսզի գալիք բոլոր դարերում ցոյց տայ իր շնորհի անչափելի մեծութիւնը մեր նկատմամբ՝ քաղցրութեամբ ի Քրիստոս Յիսուս. 8 որովհետեւ Աստծու շնորհով փրկուածներ էք հաւատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգեւն է Աստծու, 9 ոչ էլ ձեր գործերից է, որպէսզի ոչ ոք չպարծենայ.



Քրիստոսի այս քայլից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր կհավատան այս ամենին, ինչպես նաև ի նշան իրենց հնազանդության առ Աստված սեփական բառերով Աստծուց ներում կխնդրեն և կհրավիրեն Քրիստոսին իրենց կյանքի մեջ, կստանան հավիտենական կյանք, կդառնան Աստծո որդի, կփրկվեն հավիտենական մահից՝ դժոխքից, Հիսուս Քրիստոսի կատարած շնորհքի շնորհիվ:



Նոր կտակարան – Յայտնութիւն 3. 20

20 Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ:



Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.