Ո՞վքեր են քրիստոնյաները (մաս 2)

85 0% 0
Հունիսի 1, 2017թ. Տիգրան

Կրկին ողջունում եմ Ձեզ սիրե՛լի այցելուներ, այսօր շարունակելու ենք քննել անցած անգամ բարձրացրած թեման, եթե դուք չեք կարդացել այն, ապա սեղմեք այստեղ։

2-րդ հարցի պատասխան: Իրականում այս հարցի հետ կապված կան տարբեր մոլորություններ, ավելի կոնկրետ տարբեր աղանդավորական կազմակերպություններ շեղում են փրկության միակ ուղին, ավելացնելով այնտեղ մտքեր, որոնք Աստծուց չեն։ Ճշմարտությունը իմնալու համար կքննենք կրկին Աստծու խոսքը։



Նոր կտակարան – Ղուկասի 23. 39 - 44

39. Եւ այն կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նորան եւ ասում. Եթէ դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ 40. Իսկ միւսը պատասխանեց սաստելով նորան՝ եւ ասեց. Եւ դու չե՞ս վախենում Աստուածանից, որ հէնց նոյն պատժի մէջ ես։ 41. Ու մենք՝ իրավունքով ենք պատժուած. Որովհետեւ մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում. Իսկ սա ոչ մի անտեղի բան չ’գործեց։ 42. Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։ 43. Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։



Ինչպես տեսանք այս համարից 2-րդ ավազակը, որ նույնպես խաչվում էր Հիուսի կողքին, մի պահ կանգ առավ և գիտակցեց, որ ինքը մեղավոր է և արժանի է այդ պատժին, նաև հասկացավ, որ Հիսուս տեր և թագավոր է ու գալու է իր թագավորությամբ։ Ահա հենց այս ամենին հավատալով և խոստովանելով էր, որ նա փրկվեց։

Այս և տարբեր այլ համարներից մենք հասկանում ենք՝ ով հավատում է, որ Հիսուս տեր և փրկիչ Աստված է և կփրկի իրեն իր մեղքերից, ինչպես նաև ի նշան իր հավատքի խոստովանում է սեփական բերանով, ազատվում է իր մեղքերից և Աստծու դատաստանից, քանի որ ընդհունում է Քրիստոսի շնորհքը և այսուհետ ինքը չէ տերը իր կյանքի, այլ հանձնված է Աստծուն մշտապես մաքրվելով իր մեղքերից Քրիստոսի արյամբ։

Ավելի մանրամասն իմանալու համար կարդանք այս գլուխը։



Նոր կտակարան – Եփեսացիս Գլուխ 2

1. Եւ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու յանցանքների մէջ, 2. որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորութեան՝ հնազանդուելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մէջ։ 3. Նրանց թւում եւ մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով եւ կատարում մարմնի ու մտքի ցանկութիւնները. եւ իսկապէս Աստծու բարկութեան արժանի մարդիկ էինք ուրիշների նման։ 4. Բայց Աստուած, որ առատ է ողորմութեամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, 5. մինչ մեռած էինք մեր մեղքերի մէջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհով փրկուեցինք)։ 6. Նրա հետ յարութիւն տուեց մեզ եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Յիսուսով, 7. որպէսզի գալիք բոլոր դարերում ցոյց տայ իր շնորհի անչափելի մեծութիւնը մեր նկատմամբ՝ քաղցրութեամբ ի Քրիստոս Յիսուս. 8. որովհետեւ Աստծու շնորհով փրկուածներ էք հաւատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգեւն է Աստծու, 9. ոչ էլ ձեր գործերից է, որպէսզի ոչ ոք չպարծենայ. 10. որովհետեւ նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծուածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որպէսզի դրանք կատարենք։

ՄԵԿ՝ ՔՐԻՍՏՈՍՈՎ

11. Ուստի եւ՝ դուք յիշեցէ՛ք, որ մի ժամանակ հեթանոսներ էիք մարմնով, այսինքն՝ անթլփատ էիք (այդպէս էիք կոչւում մարմնի վրայ ձեռքով կատարուած թլփատութիւն չունենալու պատճառով), 12. քանի որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք եւ հեռացած Իսրայէլի քաղաքացիութիւնից, օտարացած խոստման ուխտերից եւ ոչ մի յոյս չունէիք ու առանց Աստծու էիք աշխարհում։ 13. Իսկ այժմ, Յիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձաւորներ եղաք Քրիստոսի արեամբ, 14. որովհետեւ նա է մեր խաղաղութիւնը, նա, որ երկուսը մէկ դարձրեց. քանդեց իր մարմնի մէջ միջնորմը՝ թշնամութիւնը,

15. եւ հրամաններով տրուած պատուիրանների օրէնքը ջնջեց, որպէսզի իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ եւ խաղաղութիւն հաստատի 16. ու իր խաչով հաշտեցնի երկուսին մէկ մարմնի մէջ Աստծու հետ. քանզի թշնամութիւնն սպանեց իր խաչով։ 17. Եւ եկաւ խաղաղութիւն աւետարանեց ձեզ՝ հեռու եղողներիդ, եւ խաղաղութիւն՝ մօտ եղողներիդ. 18. որովհետեւ նրանով է, որ երկուսս էլ արտօնութիւն ունենք մերձենալու Հօրը մէ՛կ Հոգով։ 19. Ապա ուրեմն, օտար եւ պանդուխտ չէք, այլ՝ համաքաղաքացի սրբերին եւ ընտանի՝ Աստծուն, 20. կառուցուած առաքեալների եւ մարգարէների հիմքի վրայ, որի անկիւնաքարը Քրիստոս Յիսուսն է։ 21. Նրա վրայ ներդաշնակութեամբ հաստատուած ամբողջ կառոյցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի, 22. որի մէջ դուք էլ նրա հետ կառուցւում էք որպէս բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով։

Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.