Դեպի հավիտենականություն (մաս 3): Հայտնություն

60 0% 0
Հունիսի 1, 2017թ. Տիգրան

Կրկին ողջունում ենք Ձեզ սիրե՛լի քրիստոնյաներ, այսօր պետք է շարունակենք «Դեպի հավիտենականություն» քարոզազախոսությունը, քննելով արդեն 3-դ մասը: Հիշեցնեմ, որ նախորդ մասը կարող եք կարդալ սեղմելով այստեղ: Այսպիսով այսօր պետք է խոսենք արդեն երրորդ իրադարձության մասին՝ Հայտնություն:

Քրիստոսի հայտնությունը լինելու է Նեռի կառավարման վերջում, երբ կլռանա Նեռի իշխանության 7 տարիները, այն բանից հետո, երբ կսպանվեն մեծ նեղության ընթացքում Աստծուն եկած մարդիկ սատանայի որդու դրոշմը չընդունելու համար:

Կարևոր է նշել, որ Քրիստոսի 2-րդ գալուստը կլինի 2 փուլով, առաջինինի ժամանակ Քրիստոս պետք է գա ինչպես գողը, այսինքն ոչ մի մարդ չպետք է տեսնի և լսի, այլ միայն կիմանան վերստին ծնունդ ունեցող հավատացյալները, որոնցել կվերցնի Աստված երկրից:

Երկրորդ փուլի ժամանակ Քրիստոս կգա՝ իր փառքով, համայն սուրբերի և միլիոնավոր հրեշտակներ ուղեկցությամբ, ու կհաստատի 1000-ամյա թագավորություն երկրի վրա, որի մասին կխոսենք հաջորդ մասում:

Հենց հայտնության ժամանակ է, որ Երուսաղեմում ողջ մնացած մարդիկ, պետք է տեսնեն Քրիստոսին և հասկանան, թե ինչ են կատարել առաջին գալստյան ժամանակ:

Միանգամից կարդանք մի քանի համարներ, որոնք հաստատում են քիչ առաջ ասվածը:



ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ 19. 11 - 19

11 Ապա տեսայ երկինքը բացուած. եւ ահա մի սպիտակ ձի. ով հեծել էր նրա վրայ, կոչւում է Հաւատարիմ եւ Ճշմարիտ. նա արդարութեամբ է դատում ու պատերազմում: 12 Նրա աչքերը նման էին կրակի բոցի, եւ նրա գլխի վրայ կային բազում պսակներ: Նա ունէր գրուած մի անուն, որը ոչ ոք չգիտէ, այլ միայն՝ ինքը: 13 Եւ իր վրայ գցել էր արիւնով ներկուած մի զգեստ. նրա անունն էր՝ Բանն Աստծու: 14 Եւ երկնքի զօրավարներ ու երկնքի զօրքեր ձիերով գնում էին նրա յետեւից՝ հագած մաքուր եւ սպիտակ բեհեզներ: 15 Եւ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպէսզի նրանով հարուածի ազգերին. եւ նա պիտի իշխի նրանց վրայ երկաթէ մականով. նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասման գինու հնձանը: 16 Եւ իր պատմուճանի ու իր մարմնի մասերի վրայ կար գրուած մի գրութիւն՝ Թագաւոր թագաւորների եւ Տէր տէրերի:

17 Տեսայ նաեւ մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրայ. նա աղաղակեց բարձր ձայնով՝ երկնքի մէջ թռչող բոլոր թռչուններին ասելով. «Եկէք հաւաքուեցէ՛ք Աստծու մեծ ընթրիքին. 18 եւ պիտի ուտէք թագաւորների մարմիններ, հզօրների մարմիններ եւ երիվարների ու նրանց վրայ նստած ամենայն հեծեալների մարմիններ, մարմիններ ազատների եւ ծառաների, մեծի եւ փոքրի»:



ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ 1. 7

7 Ահա՛ւասիկ նա, որ գալու է ամպերի հետ, եւ նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաեւ նրանք, որ խոցեցին նրան. եւ երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա վրայ:



Կրկին անգամ ցավով պետք է նշենք, որ չենք կարող շատ երկար գրել հոդվածի մեջ այդ ամենի մասին, այդ իսկ պատճառով առաջարկում եմ իմանալ ավելին սեղմելով այստեղ:

Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.