Դեպի հավիտենականություն (մաս 4): 1000-ամյա թագավորություն

117 0% 0
Հունիսի 1, 2017թ. Տիգրան

Կրկին ողջունում ենք Ձեզ սիրե՛լի քրիստոնյաներ, այս նյութի ընթացքում կշարունակենք «Դեպի հավիտենականություն» թեման: Մինչ սկսելը ինչպես միշտ հիշեցնեմ, որ նախորդ մասը կարող եք կարդալ սեղմելով այստեղ:

Այսօրվա քննարկամ թեման լինելու է 1000-ամյա թագավորությունը:



Նախ սկսենք քննել մի քանի կետեր, որոնց օգնությամբ կստանանք մոտավոր պատկերը 1000-ամյա թագավրության մասին:

1. Ե՞րբ կլինի 1000-ամյա թագավորությունը:

2. Ո՞վքեր կմտնեն այնտեղ:

3. Ի՞նչ կլինի այդ թագավորությունից հետո:

4. Ի՞նչպիսին կլինի այդ թագավորությունում քրիստոնյաների վիճակը:

5. Ի՞նչպիսին կլինի այդ թագավորությունը:

Այժմ սկսենք այս մի քանի հարցերին պատասխանել օգտվելով Աստծու խոսքից:



1-ին հարցի պատասխան: Հազարամյա թագավորությունը կգա այն ժամանակ, երբ կլինի Քրիստոսի հայտնությունը, որի մասին գրված է. ամեն աչք կտեսնի և ամեն ականջ կլսի:

2-րդ հարցի պատասխան: Այնտեղ կմտնեն այն մարդիկ, ովքեր չարչարվել են Աստծու խոսքի համար և չեն ընդհունել գազանի դրոշմը:

3-րդ հարցի պատասխան: Այդ թագավորությունից հետո սատանան ազատ կարձակվի բանտից, ով բանտարկված է լինելու այդ ժամանակահատվածում և կմոլորեցնի ազգերը, ովքեր կհավաքվեն Աստծու դեմ պատերազմի՝ ապոկալիպսիսի:
Եվ Աստված կործանելով նրանց կհաստատի իր թագավորությունը երկնքում, որտեղ միայն վերստին ծնունդ ունեցող մարդիկ կարող են մտնել:

4-րդ հարցի պատասխան: Այդ թագավորության մեջ քրիստոնյաները կլինեն Աստծո քահանաները, ովքեր կնստեն Աստծու հետ և կթագավորեն, կունենանք Քրիստոսի մարմնից, որը նա ստացավ հարություն առնելուց հետո:

5-րդ հարցի պատասխան: 1000-ամյա թագավորության ժամանակ Աստված կնորոգի երկիրը և կվերցնի իր անեցքը, որի պատճառով խաղաղ կենդանիները իրար են սպանում, բույսերի վրա առաջացան փշեր, իսկ գեղեցիկ անտառները փոխակերպվեցին անապատների:

Այժմ այս ամենը հաստատող համարներ կարդանք Աստծու խոսքում:



ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ 20. 1 - 11 1 Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ իր ձեռքին ունէր դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ: 2 Եւ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն եւ Սատանան. եւ հազար տարով կապեց նրան:3 Նրան գցեց դժոխքի անդունդների մէջ եւ փակեց ու կնիք դրեց նրա վրայ, որպէսզի այլեւս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչեւ որ լրանայ հազար տարին: Եւ այնուհետեւ պէտք է, որ նա արձակուի մի փոքր ժամանակով:

4 Տեսայ նաեւ գահեր. նստեցին դրանց վրայ. եւ նրանց իշխանութիւն տրուեց դատելու եւ ընտրելու այն հոգիներին, որոնք Յիսուսին եւ Աստծու խօսքին իրենց տուած վկայութեան համար չարչարուել էին. նաեւ նրանց հոգիներին, որոնք չերկրպագեցին գազանին եւ չստացան նրա դրոշմը իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրայ. եւ նրանք նորից կեանք ստացան ու թագաւորեցին Քրիստոսի հետ հազար տարի: 5 Եւ սրանից յետոյ մեռելներից ոչ ոք չկենդանացաւ, մինչեւ կը լրանար հազար տարին: Ա՛յս է մեռելների առաջին յարութիւնը: 6 Երանի՜ այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին յարութեան մէջ: Սրանց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի. նրանք պիտի լինեն քահանաներ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագաւորեն հազար տարի:

ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

7 Հազար տարի յետոյ հրեշտակը պիտի արձակի Սատանային եւ պիտի հանի բանտից. եւ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր ազգերին երկրի չորս կողմերում. Գոգը եւ Մագոգը ձեռքը պիտի առնի՝ դրանցով հաւաքելու համար բոլոր զօրքերը, որ պատերազմեն. եւ նրանց թիւը՝ ինչպէս ծովի աւազը. 8 նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով եւ պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը:9 Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց եւ նրանց զօրագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա նրանց պիտի գցի կրակի եւ ծծմբի ծովի մէջ, 10 ուր գտնւում էին գազանը եւ սուտ մարգարէն. եւ նրանք պիտի չարչարուեն զօր ու գիշեր:



Ավելի մանրամասն իմանալու համար առաջարկում եմ դիտել Հայտնություն հաղորդաշարի տեսանյութը, այս թեմայի վերաբերյալ: Դիտելու համար սեղմեք այստեղ:

Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.