Դեպի հավիտենականություն (մաս 5): Մեծ ճերմակ աթոռի դատաստան

45 0% 0
Հունիսի 1, 2017թ. Տիգրան

Կրկին ողջունում ենք Ձեզ սիրե՛լի քրիստոնյաներ, այսօր պետք է շարունակենք «Դեպի հավիտենականություն» քարոզազախոսությունը, քննելով արդեն 4-րդ մասը: Հիշեցնեմ, որ նախորդ մասը կարող եք կարդալ սեղմելով : Իսկ այսօր մենք կխոսենք նախավերջին իրադարձության մասին՝ «Մեծ ճերմակ աթոռի դատաստան»:

Ինչպես հիշում ենք անցած մասից, այն բանից հետո, երբ կլիներ Քրիստոսի հայտնությունը սատանան կկապվի 1000 տարով, որի ընթացքում երկիր մոլորակում կկառավարի Աստված, սակայն այս ամենը չպետք է ունենա լավ ավարտ, երբ լռանա 1000 տարին սատանան բանտից դուրս կգա կմոլորեցնի բոլոր մեղավոր մարդկանց ու կհավաքի նրանց Աստծու դեմ պատերազմի՝ արմագեդոնի, որից հետո Աստված պետք է կործանի այդ բոլոր զորքերը կրակով:



ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ 20. 7 - 11

7 Հազար տարի յետոյ հրեշտակը պիտի արձակի Սատանային եւ պիտի հանի բանտից. եւ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր ազգերին երկրի չորս կողմերում. Գոգը եւ Մագոգը ձեռքը պիտի առնի՝ դրանցով հաւաքելու համար բոլոր զօրքերը, որ պատերազմեն. եւ նրանց թիւը՝ ինչպէս ծովի աւազը. 8 նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով եւ պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը:9 Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց եւ նրանց զօրագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա նրանց պիտի գցի կրակի եւ ծծմբի ծովի մէջ, 10 ուր գտնւում էին գազանը եւ սուտ մարգարէն. եւ նրանք պիտի չարչարուեն զօր ու գիշեր:



Այս բանից հետո Աստված հարություն կտա բոլոր մարդկանց, որ ապրել են երկրի վրա թե՛ բարի, թե՛ չար, ու բոլոր նրանց ովքեր չունեն վերստին ծնունդ կդատապարտի: Աստծու խոսքի օգնությամբ մենք նույնիսկ ունենք դատավճռի արդյունքները. ծծումբով այրված կրակե լիճ, որը չունի ավարտ, բայց ամեն ոք իր կատարած չարությունների չափով պետք է տանջվի:

Իսկ բոլոր նրանք, ովքեր ունեն վերստին ծնունդ ազատված են այս դատաստանից, սակայն մենքել պետք է ներկայանանք Քրիստոսի գործերի քննությանը, որի ընթացքում պետք է քննվի բոլոր հավատացյալների ապրած կյանքը ապաշխարհելու պահից սկսած, մինչ մահը կամ հափշտակությունը և կստանանք բոլորս մեր հատուցումը: Կարևոր է նշել այս քննության համար 2 կաևոր բան:



1. Այնտեղի բոլոր քննվողները փրկված են և չեն դատապարտվելու մահվան: 2. Միլիոնավոր հավատացյալների, հրեշտակների ներկայությամբ Աստված քննելու է մեզ, արդյո՞ք մենք պատրաստ ենք:



Այս բոլոր խոսվածների մասին կարող ենք համոզվել կարդալով ստորին համաները:



ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ 20. 11 - 16

11 Տեսայ նաեւ մի մեծ, սպիտակ գահ եւ նրան, ով նստել էր դրա վրայ. նրա ներկայութիւնից երկինք ու երկիր երկիւղ կրեցին ու փախան. եւ նրանց համար տեղ չգտնուեց: 12 Եւ տեսայ մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արուեցին գրքեր. բացուեց նաեւ մի այլ գիրք՝ կեանքի գիրքը: Եւ մեռելները դատուեցին ըստ գրուածքների՝ իրենց գործերի համաձայն: 13 Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի: 14 Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ: 15 Եւ նա, որի անունը կեանքի գրքում գրուած չգտնուեց, գցուեց կրակէ լճի մէջ:



Իսկ եթե դուք կարծում եք, որ քրիստոնյա եք ու ազատված եք ճերմակ աթոռի դատաստանից, կամ ցանկանում եք իմանալ արդյո՞ք քրիստոնյա եք, առաջարկում եմ կարդալ նաև այս նյութը, որտեղ մանրամասն բացատրվում է, թե ովքեր են քրիստոնյա, ինչ է վերստին ծնունդը և այլն:

Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.