Դեպի հավիտենականություն (մաս 6): Վերին Երուսաղեմ

57 0% 0
Հունիսի 1, 2017թ. Տիգրան

Ողջունում ենք Ձեզ սիրե՛լի քրիստոնյաներ, մեկ շաբաթ ընդմիջումից հետո, այսօր կշարունակենք «Դեպի հավիտենականություն» թեման, և կխոսենք վերջին՝ 6-րդ մասի վերաբերյալ: Մինչ սկսելը հիշեցնեմ, որ նախորդ մասը կարող եք կարդալ սեղմելով այստեղ:

Նախորդ մասում մենք խոսեցինք ճերմակ աթոռի դատաստանի մասին, որից հետո Աստված պետք է ստեղծի նոր աշխարհ:

Հայտնություն թղթի շնորհիվ մենք մոտավոր պատկերներն ենք ստանում գալիք հիասքանչ բաների, սակայն այնտեղի նկարագրված խոսքերը չեն կարող նկարագրել այդ ամեն հրաշալիքները, որի մասին Հովհաննես առաքյալը ասում է. - Այնպիսի բաներ տեսա և լսեցի, որ մարդը արժանի չի իմանալու:

Միանգամից սկսենք կարդալ մի քանի համարներ, ապա մեկնաբանենք:



ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ 21. 1 - 9

ՆՈՐ ԵՐԿԻՆՔ, ՆՈՐ ԵՐԿԻՐ 1 Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար: 2 Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար: 3 Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը. 4 եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»:

ԽՈՍՏՈՒՄԸ 5 Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»: Ապա ինձ ասաց. «Գրի՛ր, այս խօսքերը ճշմարիտ եւ վստահելի են»: 6 Դարձեալ ինձ ասաց. «Եղաւ. ես Ալֆան եւ Օմեղան եմ, Սկիզբը եւ Վախճանը. ես ծարաւածներին ձրի պիտի տամ կեանքի ջրի աղբիւրից: 7 Ով յաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ:8 Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախօսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրուող լճի մէջ է, որ երկրորդ մահն է»:



Նաև կարդանք հաջորդող համարները, որոնք ավելի մանրամասն են բացատրում այդ քաղաքի մասին:



ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ 21. 9 - 28

ՆՈՐ՝ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ 9 Եւ ինձ մօտ եկաւ մէկն այն եօթը հրեշտակներից, որոնք ունէին եօթը սկաւառակներ՝ լցուած եօթը վերջին պատուհասներով. եւ նա խօսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցոյց տամ հարսին՝ Գառան կնոջը»: 10 Եւ առաւ տարաւ ինձ, Հոգով, դէպի մի բարձր ու մեծ լեռ եւ ցոյց տուեց ինձ մեծ եւ սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ իջել էր երկնքից, Աստծու մօտից:11 Այն ունէր Աստծու փառքը. եւ նրա մէջ կար մի լուսաւորութիւն՝ նման թանկագին գոհարեղէնի, ինչպէս բիւրեղեայ եւ կենդանի յասպիս քարը:12 Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած էր դռների վրայ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների: 13 Արեւելեան կողմից՝ երեք դուռ, հիւսիսային կողմից՝ երեք դուռ, հարաւային կողմից՝ երեք դուռ, եւ արեւմտեան կողմից՝ երեք դուռ:14 Եւ քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր. նրանց վրայ՝ Գառան տասներկու առաքեալների տասներկու անունները: 15 Եւ նա, ով խօսում էր ինձ հետ, իր ձեռքում ունէր ոսկէ եղէգ, որպէսզի չափի քաղաքը եւ նրա դռներն ու նրա պարիսպները: 16 Եւ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարութիւնն էր, նոյնչափ էլ՝ նրա լայնութիւնը. բարձրութիւնն էլ՝ նոյնը: Նրա երկարութեան չափը շուրջ երկու հազար հինգ հարիւր կիլոմետր էր, նրա լայնութիւնն ու բարձրութիւնը՝ միաչափ խորանարդ:17 Հրեշտակը չափեց նաեւ նրա պարիսպը, որի բարձրութիւնը եօթանասուն մետր էր. հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր: 18 Եւ քաղաքի պարիսպների շինուածքը յասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ ապակու: 19 Եւ քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին: Պարսպի առաջին հիմքը՝ յասպիս, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ կարկեհան, չորրորդը զմրուխտ, 20 հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիւսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ: 21 Եւ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձեւ մարգարիտներից. ամէն մի դուռ մէկ մարգարտից էր: Եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու: 22 Եւ քաղաքի մէջ տաճար չտեսայ, քանզի Ամենակալ Տէր Աստուածն էր տաճար նրա մէջ, նաեւ՝ Գառը:

23 Եւ քաղաքին պէտք չէին արեգակ ու լուսին, որպէսզի լուսաւորեն այն. քանզի Աստծու փառքն էր լուսաւորում քաղաքը ամէն ժամ, եւ Գառը ճրագ էր նրա մէջ: 24 Եւ ազգերը ընթանում էին նրա լոյսով, ու երկրի թագաւորները լոյս էին հագնում նրա փառքից:25 Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ. 26 այն փառք ու պատիւ էր ազգերին: 27 Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախօս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրուած են Գառան կեանքի գրքում:



Ինչպես տեսնում ենք այս համարից, քաղաքը ուներ նույն երկարությունը, բարձրությունը և լայնությունը, այսինքն խորանարդ: Նայենք այս քարերից մի քանիսը նկարում ու տեսնենք, թե Աստված ինչեր պատրաստեց իրեն սիրողների համար, ովքեր արժանի չեն անգամ տեսնելու այդ ամենը:







Իսկ բոլոր նրանք ովքեր վստահեն, որ իրենքել են քրիստոնյա, քանի որ բարի են,քրիստոնյա երկրի մեջ են ծնվել, հայրը կամ մայրը հավատացյալ են և այլն, ասենք. դուք խաբված եք և եթե չապաշխարհեք և Աստծուն չգաք մահից հետո կստանաք ճիշտ հակառակը ինչի մասին խոսում էինք այս թեմայի ընթացքում:

Ավելի մանրամասն քրիստոնյա դառնալու մասին կարող եք կարդալ սեղմելով այստեղ:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.