Ո՞վքեր են քրիստոնյաները (մաս 3)

64 0% 0
Հունիսի 1, 2017թ. Տիգրան

Կրկին անգամ ողջունում ենք Ձեզ սիրե՛լի բարեկամներ, այս քարոզախոսության արդեն 3-րդ և վերջին մասում կավարտենք այս թեման և մինչ սկսելը ուզում եմ հիշեցնել, որ 1-ին մասը կարող եք կարդալ սեղմելով այստեղ, իսկ 2-րդ մասը սեղմելով այստեղ։

3-րդ հարցի պատասխան: Ցանկացած մարդ ով ապաշխարհել է, պետք է ապրի հավատքի կյանք, կատարելով Աստծո 2 պատվիրանները, որպեսզի իր կյանքը չլինի մեղսալից, սակայն օրենքի գործերի պատճառով, հնարավոր չէ գտնել, կամ կորցնել Աստծու շնորհքը։

Այս հարցի պատասխանը նույնպես շատ կարևոր է, որ իմանա ցանկացած քրիստոնյա, ինչպես նաև կարևոր է նշել, որ այս հարցի պատասխանի սխալ մեկնաբանությունների պատճառով, շատ մարդիկ ապրում են մեղսալից կյանք, որոշներնել իրենց գործած մեղքերի պատճառով մտածում են, որ Սուրբ Հոգին կորցրել են։

Սակայն Աստծու օրենքը պարզ է, նա ով ընդհունում է Հիսուսին ստանում է հավիտենական կյանք՝ Քրիստոսի շնորհիվ, նրա կատարած գործի շնորհիվ, նրա քավչարար արյան շնորհիվ, իսկ Աստծո 2 պատվիրանները պարտավոր է կատարել, որպեսզի չապրի մեղքի մեջ, այլ ունենա նաև աճող սրբություն։

Այս ամենի մեջ համոզվելու համար կարդանք մի քանի համարներ Աստվածաճնչից։



Նոր կտակարան – Եփեսացիս 2. 4 - 10

4 Բայց Աստուած, որ առատ է ողորմութեամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, 5 մինչ մեռած էինք մեր մեղքերի մէջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհով փրկուեցինք): 6 Նրա հետ յարութիւն տուեց մեզ եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Յիսուսով, 7 որպէսզի գալիք բոլոր դարերում ցոյց տայ իր շնորհի անչափելի մեծութիւնը մեր նկատմամբ՝ քաղցրութեամբ ի Քրիստոս Յիսուս. 8 որովհետեւ Աստծու շնորհով փրկուածներ էք հաւատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգեւն է Աստծու, 9 ոչ էլ ձեր գործերից է, որպէսզի ոչ ոք չպարծենայ.



Նոր կտակարան – Ա Հովհաննես 2. 1 - 7

1 Որդեակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչի, Աստծու առաջ բարեխօս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին. 2 եւ նա՛ է քաւութիւնը մեր մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ՝ ամբողջ աշխարհի: 3 Եթէ նրա պատուիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան: 4 Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկայ:5 Իսկ ով պահում է նրա խօսքը, Աստծու սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. եւ սրանով ենք ճանաչում, որ Նրա մէջ ենք: 6 Ով ասում է, թէ ինքը Նրա մէջ է բնակւում, պարտաւոր է այնպէս ընթանալ, ինչպէս որ Նա էր ընթանում:



Նոր կտակարան – Ա Մատթեոս 22. 37 - 41

37 Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով:38 Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39 եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը: 40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:



Վերջաբան։ Այսպիսով սիրե՛լի այցելուներ, այս քարոզախոսությունը վերջացնենք այսպես․ ցանկացած մարդ պետք ունի ապաշխարհելու, որպեսզի փկվի և երբ փրկվի, և դառնա Աստծո որդի, պարտավոր է ի նշան իր սերը առ Աստված, կատարել նրա կամքը։

Իսկ Աստծո կամքը բարդ չէ կատարել այլ ընդամենը 2 պատվիրաններ է մեզ տրված։ Սակայն, եթե անգամ մենք սայթակենք, կարիք չկա վախենալու, քանի որ փրկված ենք մեր մեղքերից, և՛ գործված, և՛ դեռ չգործված։ Հարկավոր է միայն խոստովանել Աստծուն։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.