ԻՆՉՊԵ՞Ս ԼՍԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԿԱՄ ԽՈՍԵԼ ՆՐԱ ՀԵՏ

562 1% 5
Նոյեմբերի 26, 2020թ. Տիգրան

Աստված տարբեր դարաշրջաններում մարդկության հետ խոսեց տարբեր եղանակներով․ սկզբում այդ հարաբերությունը դեմ առ դեմ էր։ Աստված հարաբերվում էր մարդու հետ ուղղակի, քանի որ չկար մեղքի պատնեշը։

28․ Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։

ԾՆՆԴՈՑ 1․ 28


Ներկա ժամանակներում հաճախ լսում ենք մարդկանց վկայություններ՝ Աստծու հետ հարաբերվելու, նրան տեսնելու, խոսելու, լսելու մասին։ Սակայն Աստծու խոսքը մեզ հավաստիացնում է՝ նման օրինակների զգալի հատվածը տրվում են ոչ թե Աստծու, այլ սատանայի կողմից։

 

14․ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։

Բ Կորնթացիներին 11․ 14

ԵՎ իրո՛ք, մարդը երբեք չի տեսել Աստծուն, բայց հանդգնում է վկայել, թե ի՛ր երազում Աստծուն տեսավ, հավաստելով լուսավոր էակի հայտնվելը։

 

Աստված մարդկության մեղանչելուց հետո խոսեց՝ մարգարեներով․

1․ Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով.

Եբրայեցիներին 1․ 1

Այս մարգարեները հին ուխտի մարգարեներն էին, ովքեր մասնահատուկ Իսրայելին էին խոսում Աստծու խոսքը։ Նրանց ներկայացնելով Աստծու պատգամները և մարդկանց պարտավորությունները։ Մարգարեներից վերջինը եղավ Հովհաննեսը, նրանով ավարտվեց մարգարեների միջոցով Աստծու խոսքի ներկայացումը մարդկանց։

 

ՀԻՄԱ՝ ԱՅՍՕՐ, ԱՍՏՎԱԾ ԻՆՉՊԵ՞Ս Է ԽՈՍՈՒՄ ՔՈ / ԻՄ ՀԵՏ։

Հարցի պատասխանը լավագույնս տալիս է հենց Աստված։

2․ այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։

Եբրայեցիներին 1․ 2

 

ԱՍՏՎԱԾ ՀԻՄԱ՝ ԱՅՍՕՐ, ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՈՍՈՒՄ Է ՈՐԴՈՒ ՄԻՋՈՑՈՎ, ՈՎ ԻՐ ԿԱՄՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ։

Ո՞վ ես դու, Ինչու՞ ես ծնվել, Ինչու՞ կյանքդ այսպիսին, Ի՞նչ պիտի անես։

 

ՏԵՐԸ լրացրեց բոլոր անհրաժեշտ հարցերը ու պատասխանները Իր խոսքում և այժմ Այդ խոսքով բոլորի հետ է խոսում։ Աստված հարաբերվում է մարդու հետ Իր խոսքով։

18․ Ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։

Հայտնություն 22․ 18

 

ԱՍՏՎԱԾ ԱՅՍՕՐ ԲՈԼՈՐԻՆ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ԱՊԱՇԽԱՐԵԼ, որովհետև մոտ է երկիր մոլորակի կործանման օրը։ ՄՈՏ Է ՄԵՂԱՎՈՐԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՕՐԸ․․

15․ Ափսո՜ս այդ օրվան, որովհետև մոտ է Տիրոջ օրը և Ամենակարողի կողմից որպես ավերում է գալիս։

ՀՈՎԵԼ 1․ 15 

 

ԱՊԱՇԽԱՐԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ՈՐ ԴՈՒ ԷԼ ԲՈԼՈՐԻ ՆՄԱՆ ՍՏԵԼ ԵՍ, ՉԱՐ ԲԱՆ ՄՏԱԾԵԼ ԱՅՍԻՆՔՆ՝ ՄԵՂԱՎՈՐ ԵՍ։

ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԱՀՎԱՆ, ՍԱԿԱՅՆ ՆԱ ՈՒՆԻ ՆԱԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ․ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԴ ՄԱՀԸ ԿՐԵՑ ՏԻՐՈՋ ՄԻԱԾԻՆԸ, ՈՐ ԵԹԵ ԴՈՒ ՀԱՎԱՏԱՍ ԴԺՈԽՔ ՉԳՆԱՍ։

23․ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հռոմեացիներին 6․ 23 

Հարկավոր չէ բարդ բաներ անել հավիտենական կյանք, մեղքերի թողություն ստանալու համար, այլ միայն հավատալ այս ճշմարտությանը, ընդունել քո մեղավոր լինելը, և ի նշան սեփական հավատքի խոստովանել  Աստծուն այս ամենը՝ պարզ աղոթքի միջոցով։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.