ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։ Ի՞նչ է, ինչպե՞ս ազատվել

174 1% 1
Նոյեմբերի 28, 2020թ. Տիգրան

Կեղծավորություն․ երևույթ երբ մարդը կեղծիքով ուրիշներին դուր գալու՝ բոլորին բարեկամ երևալու ձգտող, հաճոյամոլություն է անում: Երևույթը ադամական մեղավոր բնությանը բնորոշ հատկանիշներից է, ուստի շատ հաճախ զուգորդվում է ստի, ատելության հետ։

Սուրբ գրքում բազմաթիվ անգամ կարող ենք կարդալ մարդկանց կեղծավորության դեպքերի մասին և զարմանալի էլ չէ, քանի որ մեծագույն կեղծավորությունը որ արվում էր հենց Աստծու հանդեպ էր։

1․ Այդ ընթացքում, երբ բյուրավոր ժողովուրդ էր կուտակվում՝ իրար կոխկռտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ զգուշացե՛ք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։

Ղուկաս 12․ 1

1․ Արդ դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ և ամեն չարախոսություն՝ 2․ նորածին մանուկների պես փափագե՛ք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար,

Ա Պետրոս 2․ 1 - 2

 

Մովսեսը ստացավ Աստծուց օրենքը, և այդ օրենքը նպատակ ուներ մարդկությանը առաջնորդել Օծյալ Փրկչին, սակայն փարիսեցիները սեփական մեղավորությունը ընդունելու փոխարեն, կեղծավորվեցին՝ ցույց տալով թե պահում են օրենքը։

24․ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։ 25․ Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ 26․ Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։

Գաղատացիներին 3․ 24 - 26

 

ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՆԻՇՆ Է ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ և ահա թե ինչ հրաման ունենք Աստծուց այս առիթով։

8․ Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարենք, ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով։

Ա Կորնթացիներին 5․ 8

 

ԱՆԿԵՂԾ ԵՎ ՃՇՄԱՐԻՏ ՍԵՐԸ ահա թե ինչն է սպանում կեղծավորությունը։ Այս սերը մարդկային չէ՝ ա՛յն Աստվծային է, նման սերը տրվում է Սուրբ Հոգու միջոցով ու փոխում մարդու կյանքը։

4․ Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ 5․ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, 6․ անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, 7․ ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է 8․ Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։

Ա Կորնթացիներին 13․ 4  -8

 

ՍՈՒՐԲ ՕՐԵՆՔԸ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԱՀՎԱՆ, ՍԱԿԱՅՆ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԴ ՄԱՀԸ ԿՐԵՑ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ԵԹԵ ԴՈՒ ՀԱՎԱՏԱՍ ԴԺՈԽՔ ՉԳՆԱՍ։ ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒՄ Է ԿԱՅԱՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ՍԵՐԸ։

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։

Հովհաննես 3․ 16

23․ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հռոմեացիներին 6․ 23 

Հարկավոր չէ բարդ բաներ անել հավիտենական կյանք, մեղքերի թողություն ստանալու համար, այլ միայն հավատալ այս ճշմարտությանը, ընդունել քո մեղավոր լինելը, և ի նշան սեփական հավատքի խոստովանել  Աստծուն այս ամենը՝ պարզ աղոթքի միջոցով։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.