ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐ

177 2% 4
Հունիսի 5, 2021թ. Տիգրան

Բաժանումը սովորաբար մարդկանց մոտ ասոցացվում է իբրև բացասական մի երևույթ։ Մարդկանց փոխհարաբերություններում առկա բաժանումների կամ պառակտումների պատճառով առաջ են գալիս կռիվներ, հակառակություններ, ատելություն և այլն։

Աստված նույնպես դատապարում է Եկեղեցում առկա բաժանումները քանի որ ուր կա այս երևույթը այնտեղ բացակայում է խաղաղությունը ու Քրիստոսի սերը։

18․ Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան, և մասամբ հավատում եմ։

Ա Կորնթացիներին 11:18

3․ որովհետև տակավին մարմնավոր եք։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ և կռիվ կա. չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում։ 4․ Երբ մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», իսկ մյուսը՝ «Ես ապողոսական», մարմնավոր մարդիկ չե՞ք։

Ա Կորնթացիներին 3։3-4

 

Հաճախ մեզ կարող է թվալ, որ բաժանումները ու պառակտումները անխուսափելի են մեր կյանքում, սակայն դա այդպես չէ, այդպես չէ այնքան ժամանակ քանի դեռ մենք մնում ենք Հիսուս Քրիստոսի սիրու մեջ։ Աստծու սերը, որ հայտնվեց մեր մեջ էլ Իր Հոգիով, միշտ համբերում, ներում, և գթում։

4․ Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ 5․ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, 6․ անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, 7․ ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։

Ա Կորնթացիներին 13։4-7

 

Մարդ և մարդ փոխհարաբերություններից բացի նաև կարող են բաժանումներ լինել մարդ-Աստված հարաբերություններում։ Ճիշտ հասկանանք խոսքը չի գնում այն մարդկանց մասին, ովքեր Աստծու հետ խաղաղություն չեն էլ ունեցել Հիսուս Քրիստոսի արյան արժանիքով, այլ նրանց ովքեր փրկված են, սակայն մեղքից չհեռանալու պատճառով հեռացել են Աստծուց։

2․ այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի,

ԵՍԱՅԻ 59:2

Այո՛ բերված 2 դեպքերն էլ  դատապարտվում են Տիրոջ կողմից, ուստի քննենք մեզ Աստծու Խոսքի չափանիշով և երբ մեզ կգտնենք այս վիճակում, ապա մեկ վայրկյան շուտ ապաշխարենք և Տիրոջը գանք։

 

Նրանք ովքեր երբեք իրենց կյանքը չեն հանձնել Աստծուն և չունեն խաղաղություն Տեր Հիսուսի միջոցով, ապա ասենք․ դուք բաժանված եք Աստծուց և Աստված ամեն օր բարկացած է Ձեզ վրա։ Երբ Խոսքը լսում եք լավագույն ժամանակն է ընդունել այս որոշումը։ Հիսուս շուտով պիտի վերադառնա ու եկեղեցու հափշտակությամբ կսկսվի մեծ նեղության շրջանը։

Մարդը ծնվում է արդեն մեղավոր բնությամբ, ուստի բաժանված է Աստծուց ի ծնե։ Մենք Տեր Հիսուսի անձի ու կատարած գործի վրա ունեցած հավատքով ենք միայն ունենում Աստծու հետ հաշտություն։

Տեր Հիսուս Իր արյունը թափեց քանդելով մեզ Տիրոջից բաժանող միջոցը՝ մեղքը։ Նրանք ովքեր հավատքով ընդունում են այս ճշմարտությունը և ի նշան իրենց հավատքի սեփական բերանով Տիրոջը խոստովանում այս ամենը՝ ստանում ենք մեղքերի թողություն, հավիտենական կյանք և խաղաղություն Աստծու հետ։

 

Ահա նման մի պարզ աղոթքով կարող ես դիմել Աստծուն, սեփական բառերով անգամ աղոթել, և քեզ էլ Ձրի կտրվի այս հիանալի փրկությունը․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.