Որտեղի՞ց եկավ մեղքը

197 2% 3
Հունիսի 13, 2021թ. Տիգրան

Այն պահից երբ մեղքը մտավ աշխարհ, մեր առօրյաի անբաժանելի մասը դարձան նեղությունը, ցավը և տառապանքը։ Մարդը ի սկզբանե ստեղծված էր հավիտենական, երջանիկ կյանք ունենալու համար։ Աստված օրհնել էր մարդուն և իշխանություն տվել ամբողջ իր ստեղծագործության վրա (ԾՆՆԴՈՑ 1։28), սակայն տեղի ունեցած անհնազանդությունը գլխիվայր շրջեց ամեն բան․ մարդը դարձավ մահկանացու, հեռացած իր արարչից ու կյանքի նպատակից։

 

Հաճախ մենք կարող ենք հարցումներ լսել, կամ անգամ ինքներս մտածել․ ինչու՞ Աստված թույլ տվեց սատանային, որպեսզի կործանի մարդուն և մեզ այսքան թշվառ վիճակի հասցնի, չէ՞ որ Աստված սեր է (Ա Հովհաննես 4:8)։

Այո՛ Աստված սեր է, սակայն Աստված չի սահմանափակում մարդու ազատ կամքը․ մենք կարող ենք ազատ մտածել, ընտրել Աստծուն սիրելու և չսիրելու մեջ։

Մեր նախածնողների ընտրությունը Աստծուն ստախոս համարելն էր (ԾՆՆԴՈՑ 3:4-6)․ մարդը հավատաց, որ Աստված խափել է իրենց և չի ցանկանում, որպեսզի իրենք էլ դառնան Աստծու պես։

 

Այո՛ Աստված սեր է։ Աստված սե՛ր է, քանի որ մեղավոր մարդու անխափանելի մահը ինքն առավ իր վրա, տալով մեզ հույս օրենքի դատապարտությունից։

Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար․․․․

Ա Հովհաննես 3:16

 

Տերը մարդուց ի պատասխան պահանջում է միայն հավատք․ հավատա որ Հիսուս հենց քո մեղքերի համար մեռավ, խոստովանիր բերանովդ որ դու էլ բոլորի նման մեղավոր ես ու խոսքով, գործով կամ մտքով մեղքեր ես գործել, հրավիրիր Տեր Հիսուսին քո կյանքի մեջ, և Աստված հավատարիմ է՝ կների մեղքերդ, հավիտենական կյանք կտա և կդարձնի Աստծու զավակ Իր արյան արժանիքով։

 

Իսկ մենք, որ արդեն արել ենք այս քայլը, չպիտի քայլենք մեր անգիտության ժամանակների պես՝ սատանայի ցանկությունների համաձայն, այլ ամեն օր դեմ դնենք նրան Խոսքով, և ամենօրյա հոգևոր աճ ունենանք՝ Քրիստոսանման պատկեր առնելով։

14․ հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, 15․ այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, 16․ քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։

Ա Պետրոս 1։14-16



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.