ՉՉԱՐԱՇԱՀԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՍԵՐԸ!

198 1% 2
Հունիսի 19, 2021թ. Տիգրան

Աստծու Խոսքը մեզ բազմիցս հավաստիացնում է, որ Աստված սիրող և գթառատ հայր է։ Աստված սեր է, և այդ սերը մենք գործնական տեսանք, երբ որ Հիսուս Քրիստոս մեր մեղքերի համար իր կյանքը դրեց զոհասեղանին։ Աստծու սերը մշտապես գովարժան է, սակայն այս հոդվածում մենք պիտի խոսենք հավատացյալների կողմից այդ սերը շահարկելու դեպքերի մասին։

 

Գաղատացիներին գրված թղթում, Աստված մեզ հորդորում է չօգտագործել Քրիստոսով ստացած ազատությունը, մարմնավոր՝ մեղսալի կյանքի մեջ լինելու համար։

13․ Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։

Գաղատացիներին 5:13

Իսկ Կորնթացիներին նաև զգուշացվում է սերտ հարաբերություն չունենալ աշխարհի հետ։

14․ Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ։

Բ Կորնթացիներին 6։14

 

 

Աստծու Խոսքից սակավագետ մարդը կարող է հարցնել․ «ինչպե՞ս կարող ենք չհաղորդակցվել աշխարհի հետ, կամ դրա ի՞նչ կարիքը կա, երբ փրկվել ենք արդեն Հիսուս Քրիստոսի արյան արժանիքով»։

 

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցերի պատասխանն էլ պարզ է․ Աստված մեզ հորդորում է չհաղորդակցվել մեղքին՝ երբեմն սա իրագործելու համար մենք պետք է զոհենք որոշ անհատների հետ փոխհարաբերությունները, և երկրորդ Աստված մեզ կանչել է սրբության կյանքի և ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ, ԵՐԲ ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԴԱՌՆԱՆՔ ՄԵՂՔԻ ՄԵՋ։

 

Նման հավատացյալներին կարող ենք համեմատել խոզերի հետ, որոնց եթե անգամ լողացնես, կարճ ժամանակ չանցած, հայտնաբերում ես ցեխերի և կեղտի մեջ։

Աստված մեզ սրբության կյանքի է կանչել  և ոչ թե պղծության, ուստի մենք Քրիստոսի մարմնի անդամները լինելով, Աստծու անվանը փառք բերենք և ոչ թե հայհոյություն․․․

 

27․ Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները։

Ա Կորնթացիներին 12։27

16․ Սակայն ասում եմ. «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։ 17․ Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք։ 18․ Բայց եթե Հոգով եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։

Գաղատացիներին 5։16-18

 

 

Եթե մենք՝ հավատացյալներս, կարիք ունենք սրբության կյանք ապրելու, ապա նրանք ովքեր իրենց կյանքը չեն հանձնել Աստծուն, կարիք ունեն նախ և առաջ Քրիստոսին գալու։

Աստված այսօր բոլորին է հրավիրում փրկություն ստանալու։ Տերը բոլորին է ցանկանում տալ հավիտենական կյանք և մեղքերի թողություն։ Մեզանից պահանջվում է միայն հանձնվել Աստծուն։

Եթե դու այսօր ցանկանում ես Աստծուն հանձնել քո կյանքը և ապրել Հիսուս Քրիստոսի հետ, կարող ես այդ ամենը խնդրել Տիրոջը մի պարզ աղոթքի միջոցով։

 

Ահա նման աղոթքի օրինակ։

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.