ՄԻ՛ ՀՈԳԱ

231 1% 3
Հուլիսի 18, 2021թ. Տիգրան

Աստված սեր է, Աստված գթած և ողորմած է, Աստված հոգացող է։

Առաջին հայացքից այս ճշմարտությունները արծարծելն անգամ անիմաստ է, բայց շատերս թեև գիտենք այս իրողությունները, սակայն չունենք գործնական վստահություն Տիրոջ հանդեպ մեր կյանքի պարագաների մեջ։

 

Աստծու խոսքում գրված է․

7․ Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին

ՆԱՈՒՄ 1:7

 

Տերը գիտի մեր կյանքի օրերը, գիտի մեր պարագաները դեռ դրանք չկատարված, սակայն հաճախ մեր վախերը ավելի ուժեղ են քան մեր սերը Աստծու հանդեպ։

 

Հիշենք այսպիսի մի օրինակ Սուրբ Գրքից․ Հիսուս կանգնած էր ալեկոծված ալիքների վրա և առաքյալներից Պետրոսը ասաց․ «հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ», մի քանի քայլ և Պետրոսը սուզվեց վախենալու պատճառով։

25․ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ 26․ Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ 27․ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ 28․ Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ 29․ Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ 30․ Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ 31․ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։

Մատթեոս 14։25-31


 

Աստծու սերը, ողորմությունը, գութը չի փոխվում, Աստված նույնն էր երեկ և նույնն է այսօր, փոխվում ենք մենք, փոխվում է մեր հավատարմությունը․

Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ 

Ա Հովհաննես 4:18

 

Մեր երկմտությանը ու կասկածներին, կարող է օգնել միայն Աստծու հանդեպ սերը, ինչպես փոքրիկ երեխան վստահում է իր ծնողներին, իմանալով որ գտնվում է ապահով ձեռքերում, այնպես մենք կարիք ունենք վստահել մեր Երկնավոր Հորը, քանի որ Նա գիտի մեր մտքերը, վախերը և երազանքները։

11․ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ 

ԵՐԵՄԻԱ 29:11


 

Վստահենք Աստծուն 100%-ով, չլինենք երկմիտ ու վախկոտ, քանի որ դա ցավեցնում է Աստծու սիրտը։

9․ Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան. ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։ 

ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:9 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.