Սեր թե՞ դատաստան

193 3% 5
Օգոստոսի 21, 2021թ. Տիգրան

Որքան մեծ ու անսահման է մեր Աստծու սերը։ Տիրոջ Խոսքն ասում է․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (տես՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:16)։

Այո՛ Աստված սիրում է բոլորիս, քանի որ իր պատկերով և նմանությամբ ենք ստեղված, և չի ցանկանում որ մարդը մեռնի՝ այլ կյանք ունենա (տես՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:31)։

Վերստին ասենք՝ Աստված սեր է, սակայն Աստծու սերը չի կարող մնալ անպատասխան, այն դրսևորվելով մարդու հանդեպ փոխադարձ պահանջում է պատասխանատվություն, եթե անհոգ գտնվենք այդ սիրու հանդեպ, ապա մի օր մեզ կգտնենք Աստծու արդար դատաստանի առաջ։

Աստծու դատաստանը մեղքի հանդեպ մեկն է՝ մահ։ Մահ, բայց հավիտենական, չվերջացող՝ ուր ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում (տես՝ Մարկոս 9։48)։

 

Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:137


 

Իսկ ի՞նչ է պահանջում Աստված մարդուց․ Տերը իր միածին Որդին զոհեց և ազատություն շնորհեց մեզ մեղքի դատապարտությունից․ Հիսուս Քրիստոսը խաչի վրա Իր սուրբ արյունը թափեց և նրանք ովքեր կընդունեն Աստծու այս հիանալի նվերը, կստանան մեղքերի թողություն և հավիտենական կյանք։

Աստված պահանջում է ընդունել Քրիստոսին, հրավիրել Տեր Հիսուսին սեփական կյանքի մեջ, որպեսզի Աստված լինի մեր կյանքի ուղեկիցը։

 

Շատ պարզ է․․․

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ բոլորի նման մեղքեր ես գործել և մեղավոր ես, հավատալով, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։ Ի նշան քո հավատքի սեփական բերանով Տիրոջը խոստովանի այս ամենը ու կփրկվես։


 

Ահա նման աղոթքի պարզ օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ, դարձրու ինձ քո որդին, և օգնիր ճանաչեմ, որ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։


 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.