ՎԿԱՅՎԱԾ ԹԱԳԱՎՈՐ։ ՄԱՍ 2

97 1% 1
Սեպտեմբերի 19, 2021թ. Տիգրան

Նախորդ հոդվածներից մեկում խոսել էինք Իսրայելին խոստացված թագավորի մասին, ասել․ թե ինչպես քաղաքական առաջնորդ սպասող ժողովուրդը խաչեց խոստացված մեսիային և թե ինչպես փրկության ծրագիրը հասավ հեթանոսներին։ Եթե չեք կարդացել նախորդ հոդվածը, կարող եք դա անել հիմա սեղմելով այստեղ։

Այսօր պետք է շարունակենք նույն թեման, ներկայացնելով Աստծու գործելակերպը նոր կտակարանի շրջանում։
 

Օրենքի շրջանում Տերը իր պատվիրաններն էր տվել ժողովրդին, որպեսզի դրանց հետևելով մարդիկ հասկանային իրենց մեղավոր վիճակը՝ հույսով նայելով ապագայի Փրկչին։ Աստված սահմանել էր ծիսական կարգ, երբ քահանան պետք է զոհ կատարեր ժողովրդի և իր մեղքերի համար, սակայն մարդկային մեղքը ու այս զոհերը այնքան շատ էին, որ Աստված մի պարագում անգամ ասում է․

11․ «Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։

ԵՍԱՅԻ 1։11

Հին ուխտը վերջ է գտնում Հիսուս Քրիստոսի միջոցով, ով և սկիզբն է նոր ուխտի։ Աստված տեսնելով մարդկության անկարող և մեղավոր վիճակը Իր Որդին զոհեց մեր մեղքերի իբրև հատուցում, ով հարություն առնելով հաղթեց մահը և տվեց հույս մեզ՝ մահկանացուներիս։

 

Աստծու պատվերը թե՛ հին և թե՛ նոր ուխտի ժամանակաշրջաններում այս է՝ ապաշխարեք։ Ապաշխարել նշանակում է ընդունել որ խախտել ես Աստծու Սուրբ օրենքը թեկուզև մեկ անգամ, այն նշանակում է գիտակցաբար զղջալ քո գործած սխալների համար և Փրկչին գալ։

Իսրայելը չհնազանդվեց այս պատվիրանին, ինչին հաջորդեց ավետարանի լույսի տարածումը հեթանոսներին։ Աստված սկսեց ժողովուրդ հավաքել հույներից, հռոմեացիներից, և բոլոր ազգերից։ Այսօր էլ Տիրոջ Խոսքը քարոզվել և քարոզվում է ամենուրեք, ամեն հնարավոր եղանակներով․ նպատակը մեկն է՝ լրացնել Աստծու նախասահմանյալ փրկվածների թիվը, ինչին էլ կհաջորդի Տիրոջ գալուստը։

10. Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։ 

Ա Պետրոս 2:10 

 

Այո՛ Հիսուս շուտով պիտի գա, և նա դատապարտելու է հավիտենական մահվան նրանց, ովքեր չհնազանդվեցին մեր Աստծու Փրկության Ավետարանին։ Աստու Խոսքը իրապես ավետարան է, քանի որ ավետում է Աստծու փրկության ծրագիրը մարդկանց համար։ Այսօր բոլորն են հրավիրված այդ ավետիսը ընդունելու․ պարզ աղոթքի միջոցով խոստովանիր քո մեղավոր լինելը ու հրավիրիր Հիսուս Քրիստոսին քո կյանքի մեջ, ով կարող է ներել, սրբել քո բոլոր մեղքերը։

 

Ահա նման աղոթքի պարզ օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ, դարձրու ինձ քո որդին, և օգնիր ճանաչեմ, որ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։
 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.