Կյանքի իմաստը երիտասարդի համար

93 3% 3
Հոկտեմբերի 9, 2021թ. Տիգրան

Մարդկության պատմության ընթացքում, աշխարհը տեսել է բազմաթիվ մարդկային սերունդներ։ Մարդիկ ծնվում են, ուսման գնում, աշխատանքի ընդունվում, ի վերջո ծերանում ու մահանում։ Այս ամենի մեջ միակ մխիթարությունը մարդ արարածի համար իրենից հետո ժառանգ ունենալն է՝ ինչն էլ հենց հանդիսանում է շատերի կյանքի իմաստը։

Իրականում այս թեմաները շոշափել երիտասարդների շրջանում այնքան էլ արդիական չէ․ մարմնի զորություն, մտքի ու սրտի ցանկությունների անարգել բավարարում, և ով կմտածի որ այս ամենը մի չնչին ակնթարթի համար է։

 

Աստծու Խոսքը այս առիթով ասում է․

9․ Ո՛վ երիտասարդ, ուրախացի՛ր քո պատանեկության ժամանակ, և քո սիրտը քեզ թող զվարճացնի քո երիտասարդության օրերին. քայլի՛ր քո սրտի ճանապարհներով և ըստ քո աչքերի հայացքների, բայց իմացի՛ր, որ այդ ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։

10․ Սրտիցդ հանի՛ր վիշտը և մարմնիցդ վանի՛ր ցավը, որովհետև մանկությունն ու երիտասարդությունը ունայն են։

ԺՈՂՈՎՈՂ 11։9-10

 

Աստված մեզ նախազգուշացնում է, որ ունայն և անցողիկ են մեր երիտասարդության տարիները, ուստի զգուշանանք մարմնավոր կյանքից ու Աստծու երկյուղը ունենանք մեր երիտասարդության օրերում։

 

Սուրբ Գրքում առկա երիտասարդ նվիրյալներից Տիմոթեոսին Աստծու Խոսքը հորդորում է․

12․ Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։ 13․ Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու ընթերցանությանը, խրատելուն և ուսուցանելուն։  

Ա Տիմոթեոսին 4։12-13

Այո՛ երիտասարդները ունեն առանձնահատուկ մի շնորհ՝ ծառայեցնել մարմնի զորությունը Աստծու գործի համար, սա իրապես մեծ շնորհ է և շատ ավետարանիչներ, միսյոներներ իրոք եղել են երիտասարդներ։

 

Ամփոփելով այս կարճ նյութը, հղենք հետևյալ պատգամը․ լավագույն ձևով ծախու առնենք մեր ժամանակը՝ Աստծու գործի կատարման համար, և սրանով իրոք մեր կյանքը կստանա իմաստ․․․

16․ ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։

Եփեսացիներին 5:16



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.